Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

«Հրաշքը Մոտ է». Նոր Ամանորյա Երգ Վահագ Ռաշից և Ալինա Կիրակոսյանից

19:52, Saturday, 14 December, 2024
«Հրաշքը Մոտ է». Նոր Ամանորյա Երգ Վահագ Ռաշից և Ալինա Կիրակոսյանից
     Տոնական օրերին հայ հանդիսատեսի համար առանձնահատուկ նվեր է պատրաստել Վահագ Ռաշը՝ համագործակցելով տաղանդավոր երգչուհի Ալինա Կիրակոսյանի հետ։
    
     Նրանց նոր երգը՝ «Հրաշքը Մոտ է», արդեն հասանելի է և կստիպի յուրաքանչյուրին հավատալ տոնական հրաշքներին։ Երգի և խոսքերի հեղինակը Լիլիա Բերբերյանն է, գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը, իսկ երգի յուրօրինակ ոգին ամբողջացնում է Սոնա Ավագյանի նրբաճաշակ իլյուստրացիան։
    
     «Հրաշքը Մոտ է» ոչ միայն տոնական տրամադրություն է ստեղծում, այլև հիշեցնում, որ հրաշքները միշտ մեր կողքին են՝ հատկապես, երբ հավատով ու հույսով ենք նայում ապագային։ Երգը հասցրել է արդեն մեծ արձագանք գտնել երաժշտասերների շրջանում՝ դառնալով Ամանորի նվիրական հնչյուններից մեկը։
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
777 | 0 | 0
Facebook