Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Գիտե՞ք արդյոք

11:20, Saturday, 14 December, 2024
Գիտե՞ք արդյոք

Սուդանում փոքրաթիվ հայկական համայնք կա, իսկ մայրաքաղաք Խարթումում՝ հայկական եկեղեցի։

Հարավային Աֆրիկայում նույնպես վերջին տասնամյակների ընթացքում աճել է իր հայ բնակչության թիվը, ինչպես նաև զարգանում են համայնքային կազմակերպություններ և նախաձեռնություններ: Մեկուսացված հայերը հայտնվել են այս հսկայական մայրցամաքում բազմաթիվ պատճառներով: Երբեմն զարմանալի պատմություններում նշվում է տարբեր ծագում ունեցող հայերի անհատական ճակատագիրը: 2004 թվականին, օրինակ, Հայաստանից Հասարակածային Գվինեա ժամանած բեռնատար ավիաընկերության օդաչուները ձերբակալվեցին, բայց հետո քննությամբ պարզվեց, որ նրանք անգիտակցաբար ներգրավված են եղել Հասարակածային Գվինեայում հեղաշրջման փորձին, իսկ ավելի ուշ ազատ են արձակվել։ Կարելի է նշել նաև Հարավաֆրիկյան Հանրապետության հայազգի քաղաքացի Ջորջ Ավակյանի մասին, որը սենսացիա է առաջացրել հեռուստատեսային ծրագրում` զբաղվելով բիթբոքսինգով: Վերջին երկու տասնամյակում ԱՄՆ-ի, Բելգիայի և Լիբանանի քաղաքցիություն ունեցող մի խումբ հայերը իրենց բախտը փորձել են Գանայում՝ հիմնելով բիզնեսներ հանքարդյունաբերության ոլորտում:

Հիշատակելի է Գրիգոր տեր Բալյանի անունը, որը Եգիպտոսից 1964թ.-ին մեկնել է Սվազիլենդ՝ մոտ մեկ միլիոն բնակիչ ունեցող փոքրիկ թագավորություն: Նրա գնած հողամասի մի մասում կառուցվել է Սուրբ Հարություն եկեղեցու մատուռը: Նա այդ մատուռը կառուցել է իր ձեռքով 1985-1989 թվականներին՝ տեղացիների օգնությամբ: Կահույք և ծիսական այլ առարկաներ մատուռին նվիրաբերել են հայ և ոչ հայ ընկերները։

Նկարում՝ Խարթումի հայկական փոքրիկ եկեղեցին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
492 | 0 | 0
Facebook