Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

«Եղջյուրակիր» դը Կոնդեն

11:45, Friday, 13 December, 2024
«Եղջյուրակիր» դը Կոնդեն

Հենրի Նավարացու՝ Ֆրանսիայի ապագա թագավոր Հենրի 4-րդի եղբորորդին՝ Հենրի դը Բուրբոն-Կոնդեն (1552-1588), տևական ժամանակ գլխավորել է բողոքական հուգենոտների կուսակցությունը և անզիջում պայքար է մղել կաթոլիկություն դավանող իր արյունակցի՝ Հենրի 3-րդ թագավորի ու Ֆրանսիայի բոլոր կաթոլիկների դեմ:
    
Բայց Հենրի 3-րդը չի կարողացել իր ըմբոստ ազգականին պատժել, քանի որ նա անընդհատ խուսափել է թագավորի հետ հանդիպումներից։ Այնուամենայնիվ, պատեհությունը մի օր թագավորին հնարավորություն է ընձեռել ազգականին մեկ այլ կերպ պատժել: Երբ դը Կոնդեի կինը՝ Շառլոտ դը լա Տրեմույը, թագավորի ոտքն է եկել, որպեսզի ամուսնու համար ներում հայցի, թագավորը նրան ունկնդրություն է նշանակել պալատամերձ պարտեզի այն մեկուսի տաղավարում, որտեղ բավականին հեշտությամբ տիրել է իրենց ընտանիքի հարսին։ Այնուհետև վրեժի քաղցրությունն «ուժգնացնելու» համար նա Շարլոտին «ձեռքից ձեռք է փոխանցել», նախ՝ իր ընկերներին, ապա՝ մյուս պալատականներին և նույնիսկ սպասյակներին։ Սակայն դա բռնությամբ չի արվել, որովհետտև տիկինն ամենևին էլ դեմ չի եղել ձեռքից ձեռք անցնելուն:

Ավելի ուշ թագավորն ասել է, որ ինքը լիովին վրեժխնդիր է եղել իր խռովարար հարազատից, քանի որ ոչ միայն ինքն է պառկել նրա կնոջ հետ, այլև զարդարել է Կոնդեի գլուխը բազմաճյուղ եղջյուրների պսակով՝ հատկապես այն պատճառով, որ նա երազել է թագավոր դառնալ: Եվ, ահա, նա ստացել է իր երազած թագը՝, բայց ոչ թե ոսկեձույլ, այլ եղջյուրավոր:

Բայց դա թագավորի երկրորդ վրեժն է եղել։ Իսկ մինչ այդ նա կուսությունից զրկեց Մարի Կլևսկայային (1553-1574) ՝ դը Կոնդեի նախորդ կնոջը, և շատերը պնդել են, թե նա դա արել է բռնի ուժով։ Բռնաբարությությունից երկու ամիս անց նա Մարիին ամուսնացրել է դը Կոնդեի հետ որպես կույս, և վերջինս գլխի չի ընկել, որ իր կնոջն իրենից առաջ մեկ ուրիշն է տիրել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
406 | 0 | 0
Facebook