Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Ինչպիսի անշարժ գույքն է համարվում էլիտար

Content Master
Spokesperson:
Content Master
21:36, Wednesday, 13 November, 2024
Ինչպիսի անշարժ գույքն է համարվում էլիտար
    
    

Եթե նախկինում մենք հստակ ձևակերպում չէին կարող տալ, թե ինչ է էլիտար անշարժ գույքը, ապա ներկայումս հստակ չափանիշներով կարող ենք հիմնավորել, թե որն է էլիտար անշարժ գույքը, և ինչպիսի էլիտար գույք է առկա Հայստանի շուկայում։ Էլիտար բառն ինքնին հոմանիշ է բարձրակարգ, հարգի, թանկարժեք բառերին, և այն մենք օգտագործում ենք ինչպես տարբեր բնագավառներում, այնպես էլ անշարժ գույքի ոլորտում։

Բերենք մի քանի օրինակ, որոնցով հնարավոր կլինի առանձնացնել էլիտար անշարժ գույքը շուկայում ներկայացված այլ բնակարաններից, առաձնատներից, օֆիսային տարածքներից և այլ անշարժ գույքից։

1․ Ճարտարապետությունը և գտնվելու վայրը

Էլիտար անշարժ գույքը չի կարող լինել, օրինակ, կիսավեր, «խրուշովյան» հատակագծով բնակարան քաղաքի ծայրամասում։ Էլիտար անշարժ գույքը սովորաբար տեղակայված է լինում մայրաքաղաքի կենտրոնում կամ էլիտար թաղամասերում։

2․ Բազմաֆունկցիոնալություն. ժամանակակից գնորդները կենտրոնանում են մեծ ընտանեկան բնակարանների կամ առանձնատների վրա, որտեղ տարբեր սերունդների ներկայացուցիչներն իրենց հավասարապես հարմարավետ կզգան։

3․ Բացառիկություն

Հարուստ ձեռնարկատերերը ձգտում են ներդրումներ կատարել ոչ միայն շքեղ բնակարանների, այլ ճարտարապետական արվեստի գործի կամ պատմական հուշարձանի վրա՝ հաճախ ձեռք բերելով հինավուրց բնակարաններ կամ հայտնի մարդկանց առաձնատներ, որոնք նույնպես կարող են համարվել էլիտար գույք։

Էլիտար անշարժ գույքը սովորաբար չի կորցնում իր արժեքը անշարժ գույքի շուկայում, միշտ պահանջված է և կարող է հանդես գալ որպես ներդրումների օբյեկտ:


    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
482 | 0 | 0
Facebook