Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը նախաձեռնել են Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքում փոփոխություններ: Դրանք ուղղված են օրհներգի միասնական և կարճ տարբերակների հաստատմանը։
Նախագիծը շրջանառության մեջ է դրված Ազգային ժողովի կայքում։
Նախագծի նպատակն է սահմանել օրհներգի կատարման միասնական, պաշտոնական ձայնագրությունը, որը կօգտագործվի միջազգային մարզական, մշակութային և այլ միջոցառումների ժամանակ։ Այդ փոփոխությունը կբացառի ներկայում առկա տարբերակները՝ ապահովելով հստակություն և միասնականություն։
Նախագծում առանձնահատուկ կարևորություն է տրվում օրհներգի կարճ խմբագրությամբ տարբերակին, որն օգտակար կլինի այն միջոցառումներում, որտեղ անհրաժեշտ է պահպանել ժամանակի սահմանափակումները։
Օրինագիծը կառավարությանը լիազորում է պաշտոնապես հաստատել կարճ տարբերակը՝ այն համապատասխանեցնելով օրհներգի երաժշտության և տեքստի պաշտոնական տարբերակին։
Նախագծով նախատեսվում է նաև փոփոխություն կատարել օրհներգի տեքստում, որով այն կավարտվի հետևյալ քառատողով՝
«Նայիր նրան՝ երեք գույնով
Թող միշտ պանծա Հայաստան» ։
Առաջարկվում են հանել հետևյալ քառատողը.
Նշվում է, որ առաջարկվող տարբերակը արդեն կիրառվել է որոշ միջոցառումների ժամանակ և դրական ընդունելություն է գտել հանրության կողմից։