Ագարակցիները նշեցին Ագարակ քաղաքի 75-ամյակը
Նոյեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում, տեղի ունեցան տոնական միջոցառումներ՝ նվիրված Ագարակ քաղաքի հիմնադրման 75-ամյակին։ Առավոտից քաղաքը լի էր հյուրերով, ովքեր ծանոթացան կենտրոնական հրապարակում ընթացող «Իմ հայրենի քաղաքը» նկարչության ցուցահանդեսին, մասնակցեցին շախմատի, հեծանվային սպորտի և այլ սպորտային մրցաշարերի: Համայնքի ղեկավարությունը և հյուրերը հարգեցին զոհված զինվորների հիշատակը և ծաղիկներ դրեցին հուշահամալիրին։ Հանդիսավոր միջոցառումը տեղի ունեցավ մշակույթի տանը, որի ընթացքում շնորհակալագրերի արժանացան արդյունաբերության, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և այլ ոլորտների աշխատողներ։ Երեկոյան հրապարակում տեղի ունեցավ մեծ տոնական համերգ՝ մասնակցությամբ արտիստների և շոու բիզնեսի աստղերի, և միջոցառումները ավարտվեցին մեծ տոնական հրավառությամբ։ Ագարակի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը իր շնորհավորական խոսքում ընդգծեց արդյունաբերական քաղաքի դերը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ «Մեր քաղաքը արագ տեմպերով աճեցնում է ներուժը, կառուցում ճանապարհներ, սոցիալական և սպորտային օբյեկտներ, արդիականացնում է ենթակառուցվածքները։ ...Ագարակը քաղաք Է, որտեղ ապրում են տաղանդավոր և էներգիայով լի մարդիկ, ունի տնտեսական և մշակութային հնարավորություններ... Ես շնորհակալություն եմ հայտնում արդյունաբերողներին իրենց նվիրումի համար և քաղաքի զարգացմանն ունեցած ներդրման համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կոմբինատի կոլեկտիվին ամենօրյա հոգատար աշխատանքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրին պրոֆեսիոնալիզմի և գործին նվիրվածության, նոր գաղափարների, պատասխանատվության և հուսալիության համար։ Եվ որպես քաղաք ձևավորող ձեռնարկություն, մենք հասկանում և իրականացնում ենք մեր պատասխանատվությունը քաղաքի կյանքի, քաղաքացիների և մեր աշխատակիցների բարօրության ու հարմարավետության համար», նշեց Ալեքսանդր Բելյաեւը։ Ագարակ քաղաքը, որը գտնվում է Հայաստանի հարավում, Իրանի հետ սահմանին, հիմնադրվել է 1949 թվականին պղնձամոլիբդենային հանքավայրերի շահագործման նպատակով։ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը սկսել է աշխատանքը 1953 թվականից։ |