Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Ստեղծվել է հավաքածու՝ առանց որևէ կանոնների և տենդեցների

21:32, Thursday, 31 October, 2024
Ստեղծվել է հավաքածու՝ առանց որևէ կանոնների և տենդեցների
     «Երևանի Նորաձևության Շաբաթ 2024» -ի շրջանակում «Տերյան մշակութային կենտրոն» -ը ներկայանալու է «Թելիկ-մելիկ» հավաքածուի շարունակությամբ, որը Լիլիթ Մելիքյանի և Մարգարիտա Կարապետյանի համատեղ աշխատանքն է:
    
     Կենտրոնն այս անգամ ներկայացնում է իր աշխատանքը հատուկ տիպի մարդկանց հետ։ Այն ցույց է տալիս, թե ինչպես պետք է հասարակության մեջ ինտեգրման խնդիր ունեցող մարդկանց հետ աշխատել, նրանց ունակություններն ավելի շահավետ դարձնել։
    
     Մարգարիտայի ասեղնագործությունները բոլորից տարբերվում են իրենց առանձնահատուկ ոճով: Նա սիրում է ասեղնագործել, որովհետև դա իրեն հանգստություն է բերում: Հավաքածուի մեջ ոչ մի զգեստ չի կրկնվում: Հավաքածուն ստեղծվել է առանց որևէ կանոնների և տենդեցների: Այն ժամանակակից երիտասարդական հավաքածու է, որտեղ կա դիզայների և մի աղջնակի մտածելակերպ և ունի սոցիալական կարևոր գործառույթ: Նախաձեռնությունը վերականգնում, նոր և ժամանակակից շունչ է հաղորդում ավանդական մշակույթին, ժողովրդական ձեռարվեստին և ազգային հագուստին։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
479 | 0 | 0
Facebook