Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Էժանագին իշխանափոխություն կամ ինչո՞ւ հիմա

12:20, Wednesday, 23 October, 2024
Էժանագին իշխանափոխություն կամ ինչո՞ւ հիմա


    
     Էժանագին իշխանափոխություն

կամ

ինչո՞ւ հիմա

Ողջամիտ գյումրեցու համար քաղաքային իշխանությունների արժեզրկման այս սցենարը հալած յուղի տեղ չընդունվեց, ոչ էլ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գյումրեցու աչքում բարձրացավ:

Սույն սցենարի հեղինակները Գյումրին լավ չգիտեն:

Մենք իշխանահաճո ենք քաղաքականացված չենք, կաշառատու ենք, վատն ենք, լավն ենք, հյուրասեր ենք, կեղծավոր ենք՝ մենք ենք և մեր այս տեսակը թող որ անազնիվ, ոչ ժողովրդավար ճանապարհով ընտրել է իրեն արժանի քաղաքային իշխանություն էն ժամանակ գայիք չթողնեյիք, գայիք ասեիք, իրենք ձեզ թալանել են, այն ժամանակ էլ գիտեիք 24 միավոր ապօրինի զավթած գույքի մասին: Ավելին՝ 18-ի կապտա-կարմրավուն հեղափոխությունից դեռ շատ առաջ Նիկոլ Փաշինյանն անձամբ շատ լավ գիտեր այն ժամանակ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի ախորժակի մասին, առավել լավ տիրապետում էր իրողություններին իր իշխանավոր եղած ժամանակ: Այսօր, երբ ինքն ու իր թիմը սրընթաց գահավիժում են, աջ ու ձախ փրկօղակներ են նետում: Ձախն էլ մենք ենք:

Ցուցադրական այս գործողությունները մի քանի օրից մարելու են, գնան

- հաշտություն, վաղեմություն, նվիրատվություն… վեց տարի է ականատես ենք նման բեմադրությունների…

Ցնցումների մեջ էլի հայտնվելու է խեղճ ու կրակ ժողովուրդը, չստանալով ոչինչ, փոխարենը փորձ է անելու հարմարվելու նոր եկող սոված ոհմակին:

2003 թվականի սեպտեմբերից 2018 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ավագանու որոշումները, որոնք վերաբերում են պետական (համայնքային) շահերի պաշտպանությանը, շուրջ 7 տարի գտնվում էին Նիկոլ Փաշինյանի սեղանին:

Հռետորական հարց:

Ինչո՞ւ հիմա և ի՞նչ է ասում ժողովուրդը:

ա) խո պարբաշու թաշկինակ չէ՞ էս քաղաքը, օր սաղ գուզեն փախցնեն.

բ) ընտրություններով չկրցավ քաղաքն առնի, ըսպես կառնի.

գ) վախտըմ կանցնի, իրար մեջ կուդան կառնին ու վերջ.

դ) ըբը տղուն դեսպան կուտա՜ր, ինչ սև կատու անցավ մեջները.

ե) Ամիսըմ առաջ Բալասանյանը ըստեղ էր, ընչի թողին էրթար, օր հըմի էլ ռոզիսկ կուդան:

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանի հաշվարկային խումբը Գյումրու հարցում էլի սխալվեց. Այս ամբողջ պատմությունը քպ-ին առավելագույնը կբերի 0, 5% ձայն, այն պարզ տրամաբանությամբ, որ Գյումրիում հիմնական ընտրազանգվածը բաժանված է երեք հայտնի ուժերի միջև, որի գերակշիռ մասը «Բալասանյան դաշինք» -ինն է:

Պատկերացրեք, եթե այս երեք պահպանողական-ավանդապաշտ ուժերը միավորվում են 0, 5%-ոց քպ-ի դեմ:

Արդյունքում քաղաքը վերցնել քպ-ին էլի չի հաջողվի:

Սամվել Բալասանյանն իրեն հատուկ ճկունությամբ միշտ դիմագրավել է եկվորներին: Կհանձնի քաղաքը, թե չէ, կամ ինչի՞ դիմաց կհանձնի:


    

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
388 | 0 | 0
Facebook