Loading...

Articles

Նա ցանկացել է, որ «հողը թեթև լինի իր վրա»

12:14, Thursday, 10 October, 2024
Նա ցանկացել է, որ «հողը թեթև լինի իր վրա»

Տապանագիրը, որը դուք տեսնում եք այս լուսանկարում, հեղինակել է ընդամենը 47 տարի ապրած ֆրանսիացի նշանավոր բանաստեղծ Ալֆրեդ դը Մյուսեն (1810 – 1857 թթ.): Նա ցանկացել է, որ այն փորագրվի իր գերեզմանաքարին: Եվ բարեկամները, որոնց դիմել է բանաստեղծն այս խնդրանքով, կատարել են նրա ցանկությունը: Իսկ նրա ուզածը մեծ բան չի եղել՝ ընդամենը մեկ լացող ուռենի.

«Սիրելի բարեկամներ, երբ ես մեռնեմ,

Գերեզմանիս մի ուռենի տնկեք:

Ես սիրում եմ նրա արտասվող սաղարթը,

Գունատությունն ինձ հաճելի է ու թանկ

Եվ նրա ստվերը կլինի թեթև

Այն հողի վրա, որում ես կննջեմ»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
398 | 0 | 0
Facebook