Մի ժամանակ բուրո՜ւմ էր աշխարհը,
Երբ որ կրա՛կ էր վառվում իմ հոգում…
Հիմա դատա՛րկ է սիրո բուրվառը,
Ոչ խնկարկո՛ւմ է ու
Ո՛չ էլ գովում…
Օրն արթնանո՜ւմ է…
Հարությո՜ւն լուսո…
Հոգեհանգի՛ստն է նշում գիշերն անաստված,
Մի սև թիկնոցով ամուր փաթաթվում
Ու մահանում է օրը երեկվա….
Կյանքն արթնանում է Աստծո աչքերով,
Որոնցից լազո՜ւրն ես խմում ցնորված,
…Ու ապրումները թափառող խմբով
Քանդում են մի նոր քարկապ-առեղծված:
Ասես գտել ես մի օտարական՝
Անցյալ թարգմանող թարգմանիչ,
Որը փորձում է առավոտ-ներկադ
Մի կերպ անջատել անցյալից:
Խաղա՛ղ չեն լույսի շողերը պայծառ -
Գրոհո՛ւմ են քեզ՝ փորձեր ու
Փորձեր,
Իսկ քո մեջ արդեն վաղուց հրդեհված
Ավերակնե՜ր են ու
Փնտրումի աչքեր…
Ս.Ումառ-Հարությունյան