Loading...

Articles

Turn.am-ը հեշտացնում է ծառայությունների որոնումը

00:09, Saturday, 21 September, 2024
Turn.am-ը հեշտացնում է ծառայությունների որոնումը

Մեզ մոտ սովորություն է դարձել ծանոթների օգնությամբ գտնել մեզ անհրաժեշտ ծառայություն, իսկ վերջին տարիներին սկսել ենք օգտագործել սոց. ցանցերը՝ ծառայություն որոնելու համար, մինչ-դեռ խնդիրը մնում է բաց` ծառայություն գտնելը հաճախ դառնում է բարդ գործընթաց։

Նման մի խնդրի հանդիպելու արդյունքում ստեղծվեց turn.am-ը։

Բացարձակ անվճար հարթակ` բոլոր ծառայություն մատուցողների և որոնողների համար։


    

Մեր հարթակը նոր է, բայց արդեն ունի ծառայությունների մեծ ընտրանի, և ծառայություն մատուցողների թիվն աճում է ամեն օր։

Ինչու՞ ընտրել Turn.am

Turn.am-ը առանձնանում է հայկական շուկայում մի քանի պատճառներով՝

  1. Հստակ դասակարգում. Turn.am-ը առաջարկում է մատակարարների կողմից ներկայացվող ծառայությունների լայն տեսականի, որոնք հստակ դասակարգված են ըստ կատեգորիաների և հատկանիշների, ինչը հեշտացնում է որոնման գործընթացը:
  2. Օգտագործման հարմար ինտերֆեյս. Մեր կայքը նախագծված է` հաշվի առնելով օգտագործողի հարմարավետությունը: Հեշտ ինտերֆեյսով և առաջադեմ որոնման ֆիլտրերով Դուք արագ կգտնեք Ձեզ անհրաժեշտ ծառայությունը:

  3. Ծառայություն մատուցողների ստուգում. Թեև մենք չենք երաշխավորում ծառայությունների որակը, այնուամենայնիվ մենք համոզվել ենք, որ Turn.am-ում գրանցված ծառայություններ մատուցողներն առաջարկում են այն, ինչ ներկայացված է: Սա նշանակում է, որ Դուք կարող եք վստահ լինել, որ նշված ծառայությունները ճշգրիտ են և արդի: Ընկերության անվան մոտ ցուցադրվում է ստուգման նշան:

  4. Կարծիքներ և գնահատականներ. Turn.am-ը առաջարկում է կարծիքներ և գնահատականներ այլ օգտատերերի կողմից՝ օգնելով Ձեզ կայացնել հիմնավորված որոշում: Կարևոր է զարգացնել կարծիքների մշակույթը Հայաստանում, և մենք խրախուսում ենք Ձեզ լինել առաջինը:

  5. Գեոլոկացիոն ծառայություններ. Մեր գեոլոկացիոն հնարավորությունը թույլ է տալիս գտնել Ձեզ ամենամոտ գտնվող ծառայություններ մատուցողներին:


    

Ինչպե՞ս օգտագործել Turn.am-ը

  1. Ծառայությունների որոնում. Օգտագործեք մեր որոնման տողը՝ մուտքագրելով օր՝. «ավտոլվացում» բանալի բառ: Ավելին, Դուք կարող եք գրել "avtolvacum, moyka" և այլն, և մեր խելացի որոնման համակարգը կգտնի այն, ինչ փնտրում եք:

  2. Արդյունքների ֆիլտրացում. Կիրառեք ֆիլտրեր, ինչպիսիք են տեղանքը, գնահատականները, հատկությունները և ծառայությունների կատեգորիաները՝ ընտրությունը կոնկրետացնելու համար:

  3. Կարդալ կարծիքներ. Ընթերցեք այլ օգտատերերի կարծիքները, որ ընտրեք լավագույն մատակարարին:

  4. Կապ հաստատեք մատակարարների հետ. Գտնելով ճիշտ ծառայությունը՝ ուղիղ կապ հաստատեք մատակարարի հետ՝ առանց միջնորդի:

Source: turn.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
235 | 0 | 0
Facebook