Loading...

Articles

ԱՅՆ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՊԱՐԶԱՊԵՍ ՅՈՒՂ ՉԷ, ԱՅԼ ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿՆԻՔ

12:21, Friday, 20 September, 2024
ԱՅՆ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՊԱՐԶԱՊԵՍ ՅՈՒՂ ՉԷ, ԱՅԼ ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿՆԻՔ
    
Հայոց Եկեղեցում պատրաստվող Սրբալույս Մյուռոնն իր բաղադրությամբ և խորհրդով տարբերվում է մյուս Եկեղեցիների օրհնած յուղից:
Ուստի պատահական չէ, որ մեր հարուստ ձեռագրական աշխարհում պահպանվել են բազում գրչագրեր, որոնք անդրադառնում են Մյուռոնի կանոնին, խորհրդին, անհրաժեշտ նյութերին և այս սրբազան Յուղին առնչվող այլ խնդիրներին: Հատկապես մեծ հետաքրքրություն են ներկայացնում այն ձեռագրերը, որոնք մանրամասն անդրադառնում են Մյուռոնիհամար անհրաժեշտ նյութերին:
Խնդրի վերաբերյալ մեզ հասած ամենահին ձեռագիրը 1461 թ. ընդօրինակված Մաշտոցյան Մատենադարանի ձեռ. թիվ 4997 է, որտեղ խոսվում է 40 բույսերի և նյութերի մասին: Այլ ձեռագրերում նյութերի քանակը հասնում է անգամ մինչև 58-ի: Հետաքրքրական է, որ նմանաբնույթ ձեռագիր մատյաններում բացակայում է ձիթապտղի ձեթի մասին հիշատակությունը, քանզի բոլորին էլ պարզ էր, որ առանց ձիթայուղի հնարավոր չէ #Մյուռոն պատրաստել:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
302 | 0 | 0
Facebook