Loading...

Articles

«Դատապարտելով մեզ ՝ դուք դատապարտում եք ձեր բոլոր նախնիներին, մեր բոլոր հին եպիսկոպոսներին և թագավորներին, այն ամենը, ինչը ժամանակին Անգլիայի փառքն էր»

15:31, Friday, 06 September, 2024
«Դատապարտելով մեզ ՝ դուք դատապարտում եք ձեր բոլոր նախնիներին, մեր բոլոր հին եպիսկոպոսներին և թագավորներին, այն ամենը, ինչը ժամանակին Անգլիայի փառքն էր»
    

Դավաճանության մեղադրանքով Անգլիայում մահապատժի ենթարկված կաթոլիկ քահանաներից ամենանշանավորը եղել է Էդմոնդ Կամպիոնը: Կաթոլիկ դավանանքի հավատարիմ մնալու համար Կամպիոնը 1970 թվականին սրբադասվել է:

Հռոմի կաթոլիկ եկեղեցին ոգեկոչում է նրան դեկտեմբերի 1-ին կամ Անգլիայի և Ուելսի Քառասուն նահատակների հետ հոկտեմբերի 25-ին:

***

Կամպիոնը ծնվել է 1540 թվականի հունվարի 24-ին, Լոնդոնում: Հայրը գրավաճառ է եղել Սուրբ Պողոսի տաճարի կողքին։ Նախնական կրթությունն ստացել է Լոնդոնի «Քրիստոսի Հոսպիտալ» հաստատության դպրոցում: Այնուհետև ընդունվել է Օքսֆորդի համալսարանի Սենթ Ջոնսի քոլեջ: 1553 թվականի օգոստոսին Մարիա թագուհին այցելել է քաղաք, և 13-ամյա Կամպիոնին վստահվել է ողջույնի խոսք հնչեցնել ի պատիվ մեծապատիվ հյուրի: 1564 թվականին նա Օքսֆորդում մագիստրոսի կոչում է ստացել։

Երկու տարի անց Կամպիոնը համալսարանում ողջունել է Եղիսաբեթ թագուհուն և նվաճեց նրա հարատև հարգանքը։

1567-ին քոլեջի հիմնադիր Թոմաս Ուայեթի հուղարկավորության ժամանակ նա հանգուցյալի հիշատակին լատիներեն հրաժեշտի խոսք ասելու պատվին է արժանացել։

Գլոսթերի եպիսկոպոս Ռիչարդ Չեյնիի հորդորով նա, չնայած հավատարիմ է եղել կաթոլիկ վարդապետությանը, սակայն 1564 թվականին Անգլիկան եկեղեցու սարկավագի աստիճան է ստացել, թեպետ ներքուստ զղջացել է: 1569 թվականին նա հեռացել է Օքսֆորդից և մեկնել է Իռլանդիա ՝ մասնավոր ուսումնասիրության և հետազոտության։

Նշանակվել է է Իռլանդիայի Համայնքների պալատի խոսնակ Ջեյմս Սթոնիհերսթի որդի Ռիչարդ Սթոնիհերսթի դաստիարակ և մասնակցել է Համայնքների պալատի առաջին նստաշրջանին: Սթոնիհերսթի խնդրանքով Քրիստոֆեր Բարվելը երեք ամիս պատսպարել էԿամպիոնին, որպեսզի նրան փրկի բողոքական կուսակցության հետապնդումներից։ 1571 թվականին Կամպիոնը գաղտնի հեռացել է Իռլանդիայից և հաստատվել է Դուէում (այժմ ՝ Ֆրանսիա), որտեղ նա հաշտվել է կաթոլիկ եկեղեցու հետ և մասնակցել է հաղորդությանը, որից նա հրաժարվել էր նախորդ տասներկու տարիների ընթացքում։ Նա ընդունվել է Ուիլյամ Ալենի հիմնադրած անգլիական քոլեջ։ Երբ քոլեջի ուսանողների թիվն ավելացել է, պապական աթոռը ֆինանսավորել է հաստատությանը: Կամպիոնն այստեղ կրկին հանդիպել է Օքսֆորդի ընկերներին։ Նա քոլեջում հռետորաբանություն է դասավանդել: 1573 թվականի հունվարի 21-ին Դուէի համալսարանը նրան աստվածաբանության բակալավրի աստիճան է շնորհել։ Այնուհետև նա սարկավագ է ձեռնադրվել։

Որոշ ժամանակ անց Կամպիոնը ոտքով, միայնակ, որպես ուխտավոր, մեկնել է Հռոմ՝ միանալո ւհիսուսականների միաբանությանը։ Շուտով նրան ծառայության են ուղարկել Մորավիայի Բրուն (այժմ ՝ Բռնո) քաղաք։ Վեց տարի Կամպիոնը դասավանդել է Պրահայի ճիզվիտական քոլեջում ՝ որպես հռետորաբանության և փիլիսոփայության պրոֆեսոր։

1580 թվականի հունիսի 24-ին Կամպիոնը վերադարձել է Լոնդոն որպես թանկարժեք իրերի վաճառական և անմիջապես սկսել է քարոզել: Նրա ներկայությունը շուտով հայտնի է դարձելիշխանություններին: Լուրեր են տարածվում, որ նրա գործունեությունը քաղաքական ու դավաճանական է: Կաթոլիկ եղբայրները Կամպիոնին խորհուրդ են տվել կարճ հայտարարություն գրել իր գալու իրական պատճառների մասին։ Այս հռչակագրի տարածումը, որը հայտնի է որպես «Մարտահրավեր գաղտնի խորհրդին», ավելի է դժվարացրել նրա վիճակն Անգլիայում։ Նա իր քարոզչության ամբողջ ընթացքում ենթարկվել է հալածանքների:

Կամպիոնը ջանացել է ապացուցել, որ Անգլիկան եկեղեցին անօրինական է՝ հրատարակելով «Տասը պատճառ» գրքույկը լատիներեն ։ Այն տպագրվել է ընդհատակյա տպարանում, և 400 օրինակը 1581 թվականի հունիսի 27-ին թաքուն դրվել է Օքսֆորդի Սուրբ Մարիամ եկեղեցու նստարաններին ։ Երբ Կամպիոնը Նորֆոլկ գնալու ճանապարհին նա կանգ է առել Լայֆորդ Գրեյնջում ՝ ոմն Ֆրենսիս Յեյթսի տանը, Ջորջ Էլիոթ անունով լրտեսը կաթոլիկ քարոզչին մատնել է, և նրան տարել են Լոնդոն ու բանտարկել Լոնդոնի Աշտարակի փոքրիկ խցերից մեկում: Կամպիոնին հարցաքննել են երեք գաղտնի խորհրդականներ: Այնուհետև նրան նորից բանտ են նետել ու չորս ամիս շարունակ խոշտանգել են: 1581 թվականի նոյեմբերի 14 -ին նրան դատի են տվել և մյուսների հետ միասին մեղադրել Հռոմում և Ռեյմսում դավադրության կազմակերպելու, Անգլիայում ապստամբություն հրահրելու և թագուհուն գահընկեց անելու մտադրության մեջ ։

Դատավարությունը տեղի է ունեցել 1581 թվականի նոյեմբերի 20-ին։ Կամպիոնն ու նրա գործընկերները մեղավոր են ճանաչվել պետական դավաճանության մեջ ու դատապարտվել են մահապատժի։ Դատավճիռը լսելուց հետո նա հայտարարել է.

«Դատապարտելով մեզ ՝ դուք դատապարտում եք ձեր բոլոր նախնիներին, մեր բոլոր հին եպիսկոպոսներին և թագավորներին, այն ամենը, ինչը ժամանակին Անգլիայի փառքն էր» ։

1581 թվականի դեկտեմբերի 1-ին երկու այլ քահանաների՝ Ռալֆ Շերվինի և Ալեքսանդր Բրիանտի հետ նրան տեղափոխել են Թայբըրն, որտեղ երեքն էլ կախաղան են բարձրացվել, ապա քառատվել են:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3566 | 0 | 0
Facebook