Լեդի Ջանեթ Ֆլեմինգը՝ Շոտլանդիայի թագավոր Ջեյմս 4-րդի ապօրինածին դուստրը և Շոտլանդիայի թագուհի Մարի Ստյուարտի մտերիմ ընկերուհին, դարձել է Ֆրանսիայի թագավոր Հենրի 2-րդի սիրուհին ու հղիացել նրանից։ Նա շատ գոհ է եղել այս հանգամանքից, հպարտացել է իրենով և բոլոր անկյուններում շոտլանդական առոգանությամբ պարծեցել է՝ ասելով.
«Ես արեցի այն ամենը, ինչ կարողացա, և փառք Ամենակարողին, ես իմ սրտի տակ թագավորական զավակ եմ կրում, ինչը մեծ պատիվ և ուրախություն է ինձ համար: Եվ ես կարող եմ նաև ավելացնել, որ արքայական սերմի մեջ ինչ-որ անասելի քաղցր, օգտակար, անզուգական ցանկալի բան կա, և դրա համար ես ինձ այդքան լավ եմ զգում, էլ չեմ խոսում այն լավ նվերների մասին, որոնք ինձ բաժին են հասել»:
Դիանա դը Պուատիեի (և ոչ թե թագուհու) պնդմամբ թագավորը ստիպված է եղել խզել կապը Ջանեթ Ֆլեմինգի հետ, բայց հոգացել է, որ երեխան նրան ֆինանսապես ապահովված լինի և արժանապատիվ կրթություն ստանա։ Նրա ապորինածին այս որդին հայտնի է որպես Անգուլեմի դուքս Հենրի։ Նա եղել է Ֆրանսիայի Մեծ պրիորը և Պրովանսի նահանգապետը։ Վարկածներից մեկի համաձայն՝ նա մահացել է Է քաղաքում տեղի ունեցած մենամարտում ստացած ծանր վերքից, իսկ մյուս վարկածով՝ սպանվել է ոմն ազնվականի կողմից հենց իր անկողնում։ Ի դեպ, լեդի Ֆլեմինգն այն համոզմանն է եղել, որ թագավորի կամ բարձրաստիճան ազնվականների հետ քնելը ամենևին էլ ամոթալի չէ։ Նա անառակ է անվանել այն կանանց, ովքեր հարաբերություններ են ունեցել ցածրաստիճան տղամարդկանց հետ։