Loading...

Articles

Մահվանից առաջ ցանկացել է նույնիսկ չնչին պարտքը վերադարձնել

18:27, Tuesday, 06 August, 2024
Մահվանից առաջ ցանկացել է նույնիսկ չնչին պարտքը վերադարձնել

Հին Հունաստանի մեծ փիլիսոփաներից մեկին՝ Սոկրատեսին, ինչպես գիտեք, մահվան են դատապարտել և պահանջել են թույն խմել և ինքնասպանությամբ ի կատար ածել մահավճիռը:

Մահավճիռն անմիջապես ի կատար չի ածվել. Նա բանտում շղթայակապ մնացել է մեկ ամիս, որի ընթացքում նրան պարբերաբար այցելել են ընկերները և զրուցել փիլիսոփայական հարցերի շուրջ։ Ասում են, թե այս ժամանակաշրջանում է տեղի ունեցել Պլատոնի երկխոսությունները փիլիսոփաներ Կրիտոնի և Ֆեդոնի հետ։ Ինքնասպանության օրը Սոկրատեսն Ապոլոդորոսի, Կրիտոնի և նրա որդու՝ Կրիտոբուլոսի, Հերմոգենեսի, Էպիգենեսի, Էսքինեսի, Անտիսթենեսի, Մենեքսենեսի, նրա զարմիկի՝ Քտեսիպոսի և մի քանի այլ մարդկանց ներկայությամբ խմել է մահացու թույնը: Այդ «պետական թույն» -ը, հավանաբար, պարունակել է գինազոխի հյութի վրա հիմնված պատրաստուկ՝ համակցված ժանտընկույզի և ափիոնի հետ՝ որպեսզի ուժեղացվի թունավոր ազդեցությունը՝ միաժամանակ նվազեցնելով տառապանքը և չեզոքացնելով ջղակծկումները:

Խմելով թույնը՝ Սոկրատեսն ասել է.

«Կրիտոն, մենք Ասկուլապոսին աքաղաղ ենք պարտք: Վճարե´ք այդ պարտքը, անփույթ մի´ եղեք»

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
597 | 0 | 0
Facebook