Loading...

Articles

Ազադստանը՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությանն այլընտրանք

16:08, Friday, 26 July, 2024
Ազադստանը՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությանն այլընտրանք

1920 թվականի ապրիլից մինչև նույն թվականի սեպտեմբեր իրանական Ադրբեջանի տարածքում ստեղծվել է մի պետություն, որի հիմնադիրները նրան «Ազադստան» (պարսկերեն՝ «Ազատության երկիր») անունն են տվել: Կարճատև կյանք ունեցած Ազադստանի հիմնադիրը եղել է իրանցի հայրենասեր, Իրանի խորհրդարանի անդամ Մոհամմադ Քիաբանին: Նա կտրականորեն ընդդիմացել է Խորհրդային Միության և Բրիտանական կայսրության գաղութատիրական միջամտությանը Իրանի ներքին գործերին: Քիաբանին և նրա կողմնակիցներն ընտրել են «Ազադստան» անվանումը, որովհետև անընդունելի են համարել, որ նորահռչակ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությանը իր համար տիտղոսային է դարձրել «Ադրբեջան» անվանումը, որը նախկինում վերապահված էր միայն համանուն պարսկական նահանգին։ Այս անունը պետք է ծառայեր նաև որպես ազատության և անկախության մոդել Իրանի մնացած տարածքների համար:

1917 թվականի ռուսական հեղափոխությունից անմիջապես հետո Քիաբանին վերածնել է հինգ տարի առաջ արգելված Թավրիզի Դեմոկրատական կուսակցությունըև հրատարակել է «Թաջադդոդ» թերթը՝ կուսակցության պաշտոնական օրգանը։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, 1919 թվականին, Պարսկաստանի և Միացյալ Թագավորության միջև կնքվել էր մի պայմանագրի, որով բրիտանացիներին էր փոխանցվել Պարսկաստանի ռազմական, ֆինանսական և մաքսային բոլոր խնդիրները վճռելու իրավունքը: Ստեղծված իրավիճակում Քիաբանին չի ցանկացել, որ Թավրիզը մնա Իրանի կենտրոնական կառավարության վերահսկողության ներքո և վիճարկել է այդ ժամանակի Իրանի վարչապետ Հասան Վոսուխի վարած քաղաքականությունն ու հայտարել է, թե այսուհետև իրանական Ադրբեջանն անվանվելու է «Ազատստան» և նորաստեղծ պետությունը ազատության և ժողովրդավարական կառավարման մոդել կապահովի Իրանի մնացած տարածքների համար: Նա իրեն ոչ թե անջատողական է համարել, այլ՝ իրանցի ազգայնական։ Թավրիզի ոստիկանության բաժանմունքի գրավումից հետո Քիաբանին Դեմոկրատական կուսակցության վարչության անունից պարսկերեն և ֆրանսերեն լեզուներով հայտարարություն է տարածել, որում ընդգծվել է, որ իրենց կուսակցության նպատակն է Իրանի ամբողջականության պահպանումը:

Քիաբանի շարժումը ճնշվել է 1920 թվականի սեպտեմբերի 4-ին: Վարչապետ Հասան Վոսուխի կառավարության անկումից հետո նոր վարչապետը՝ Մեհդի Քոլի Հեդայաթին, զորք է ուղարկել Թավրիզ՝ տալով նրան գործելու լիակատար ազատություն։ Քիաբանին սպանվել է 1920 թվականի ամռան վերջին, բայց հայտարարվել է, թե նա ինքնասպանություն է գործել, իսկ Ազադստանը լուծարվել է։

Ազադստանը
Ազադստանը
Ազադստանի դրոշը
Ազադստանի դրոշը
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
662 | 0 | 0
Facebook