Ծխախոտային արտադրանք. տարատեսակներն ու առանձնահատկություններ
Վերջին շրջանում շատ ենք լսում ծխախոտային արտադրանքի վնասների, քաղցկեղային հիվանդությունների վտանգի մասին։ Իսկապե՞ս ծխախոտն այդքան վտանգավոր է։ Պատմական և գիտական հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ ծխախոտը, որպես բույս, ունի շատ բուժիչ հատկություններ։ Օրինակ՝ ծխախոտի տերևի էքստրակտն օգտագործում են բժշկության և կոսմետոլոգիայի մեջ։ Ծխախոտն ունի երիտասարդեցնող, հակաբորբոքային և ապաքինող, վերականգնող և հակագրգռիչ ազդեցություն։ Այն արդյունավետ է ծանր հիվանդությունների բուժման վաղ փուլերում. պարկինսոն, ալցհեյմեր և նույնիսկ քաղցկեղ։ Ինչո՞ւմն է խնդիրը։ Եկե՛ք հասկանանք։ Ծխախոտային արտադրանքի հիմքում ընկած են մորմազգիների ընտանիքի "Nicotiana tabacum" բույսի տերևները։ Բայց բանն այն է, որ բազմաթիվ քիմիական հավելումները (ավելի քան 400) ծխախոտից մի քանի անգամ ավելի թունավոր են։ Ահա դրանցից միայն 10-ը՝
Ինչ վերաբերում է նիկոտինին, որն առկա է ծխախոտային արտադրանքում, ապա այդ ալկոլիդը (ինչպես այլ հոգեմետ նյութերը՝ կոկաին, հերոին և այլն) ունի օրգանիզմի վրա հոգեխթանիչ ազդեցություն և առաջացնում է ֆիզիկական ու հոգեկան կախվածություն։ Հղում. Ուզո՞ւմ եք իմանալ նիկոտինային կախվածության մակարդակը։ Անցե՛ք Ֆագերստրեմի թեստը: Պարզապես անկեղծ պատասխանեք 6 հարցի: https://evidence.am/calcs/nicotinetest Ծխախոտային արտադրանք արտադրողներն անընդհատ թարմացնում են իրենց տեսականին՝ հակածխախոտային քաղաքականության և առողջ ապրելակերպի համար պայքարի համատեքստում շուկայում մնալու համար։ Ծխախոտային արտադրանքի տեսակները և օգտագործման եղանակները Ծխախոտային արտադրանքը նախատեսված է ծխելու համար։ 1. Պապիրոսը բաղկացած է ծխախոտով լցված թաղանթից և ծխախոտի պահիչից։ 2. Սիգարը կազմված է ծխախոտի գլանաձև փաթաթված տերևներից։ 3. Սիգարետը ծխախոտային թղթի խողովակ է, որը լցված է կտրված հումքով, ֆիլտրով և պարունակում է ակտիվացված ածխածնի և ցելյուլոզային մանրաթելերի հատիկներ: 4. Սիգարելաները արտաքնապես նման են սիգարների, բայց սիգարետների պես լցված են մանրացված ծխախոտով։ 5. Նարգիլեի ծխախոտը կտրատված կամ պատառոտված տերևների խառնուրդ է՝ մելասի (շաքարի օշարակ), գլիցերինի, տարբեր կոնսերվանտների և բուրավետիչների հավելումով։ 6. Ձեռքով փաթաթվող ծխախոտ (ryo - «roll your own») ։ 7. Խողովակային ծխախոտ՝ մանրաթելերի բաժանված, ֆերմենտացված, խառնված, անուշաբույր ծխախոտային հումքի «կոկտեյլ» է։ 8. Շագ ծխախոտը ներառում է ծխախոտի մանրացված տերևները, ցողունները և սերմերը: Շագը ծխախոտից տարբերվում է ավելի կոպիտ կառուցվածքով, նիկոտինի բարձր պարունակությամբ և քաղցր համով: 9. Բիդիները էկզոտիկ ասիական ինքնափաթաթվող ծխախոտներ են։ Սրանք մանր կտրատված տերևներ են՝ խառնված խոտաբույսերով և համեմունքներով, որոնք փաթաթված են թղթով և կապված սովորական թելիկով։ 10. Կրետեկը ձեռքով փաթաթված ինդոնեզիական ծխախոտ է, որը լցված է ծխախոտահումքով, մեխակով և համեմունքներով։ 11. Ծխախոտի տաքացման ձողիկներ IQOS-ը և TEEPS-ը ծխախոտի նորարար տեսակ են՝ պատրաստված Վիրջինիայի, Բերլիի և Արևելյան 3 տեսակների «փոշուց» և այլ բաղադրիչներից (պրոպիլեն գլիկոլ, գլիցերին, աղային նիկոտին, սննդային օսլայից ստացված պոլիմեր): Հղում. Որպեսզի բոլոր բույրերը, բաղադրիչները և համերը խառնվեն միմյանց հետ, պատրաստի խառնուրդը պետք է պահպանվի և/կամ ենթարկվի ջերմային մշակման։ Ծխախոտային հումքով ոչ ծխային արտադրանքը բաժանվում է հետևյալ տարատեսակների՝ 1. Ծծվող։ Սնուս կամ բերանի ծխախոտ (մանրացված թաց ծխախոտի տերևներ, էմուլգատոր, աղ, սոդա և բուրավետիչներ) և նասվայ (ծխախոտ կամ շագ, չորացրած մրգեր, կրաքար կամ մոխիր, բուսական յուղ և նույնիսկ հավաղբ): 2. Ծամվող, որն իրենից ներկայազնում է սեղմված ծխախոտի տերևների և ցողունների մնացորդների, աղի, շաքարի, կոնսերվանտների, բուրավետիչների և համային հավելումների (մեղր, օշարակներ, համեմունքներ, ռոմ) զանգված։ 3. Շնչվող (սնաֆֆ) , որը պատրաստված է մանր աղացած ծխախոտից՝ տարբեր խառնուրդներով, , պարունակում է 28 տարբեր քաղցկեղածին նյութեր։ Հղում. Սնյուսը և նասվայը պաշտոնապես արգելված են իրենց գերարագ արբեցնող ազդեցության պատճառով։ |