ԱՌ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
Եթե բազմակուսակցական, բազմաֆորմատ, բազմամեղ Սամվել Բալասանյանը մահանար և ես ցանկանայի մահախոսական հրապարակել, կսկսեի այսպես.
ՀԵՏՄԱՀՈՒ ԱՓՍՈՍԱՆՔ
Սիրելի հանգուցյալ,
Ոչ միայն հոգևոր, այլ նաև դրամական պարտքերդ հետդ տարար. ի՞նչ պատասխան ես տալու եղբորս պահապան հրեշտակներին, ի՞նչ էիր մտածում, երբ երեք տարի շարունակ «քեզ» (համայնքին) չպատկանող գույքը՝ եղբորս օրինական սեփականություն հանդիսացող ք. Գյումրի Սայաթ-Նովա 9/9ա շենքի թիվ 57 բնակարանը փորձում էիր «դատական կարգով» խլել. Ի պատիվ բոլոր դատական ատյանների դատավորների խայտառակ պարտություն կրեցիր: Այս ամենը արեցիր ի պատասխան Սև Բերդ ամրոցի ավերման մասին իմ հրապարակած հոդվածի, որի հիմքով հարուցվեց քրեական գործ:
Եղբորս անժամանակ մահը քո խղճին է. Օրինապահ, բացառիկ պատվախնդիր մարդուն, ինչպիսին էր եղբայրս ամեն Աստծո օր հետապնդում և դատական ծանուցագրերով թունավորում էիր նրա կյանքը, ենթարկելով խորը սթրեսների: Քո համար անամոթությունը պատիվ էր, եղբորս համար՝ մահ:
Այս պահին 20-ից ավել գյումրեցիների սեփականություն հանդիսացող ապօրինի ձեռք բերածդ գույքը Գլխավոր Դատախազությունը ետ կվերադարձնի Գյումրեցիներին, թե՞ ոչ չգիտեմ, բայց «Լև Գրուպ» իրավապաշտպան կազմակերպության օգնությամբ իմ հեղինակային իրավունքը հայտնի «Կաթի փոշի» տեսանյութի վերաբերյալ հաստատ կվերականգնվի, և այն թերսնված երեխաները, որոնց համար երկրաշարժից հետո օգնություն էր ստացվել կաթի փոշի և որը դու՝ այն ժամանակ «Անուշարանի» տնօրեն լինելով գողացել էիր, ևս երկնքում քեզնից պատասխան կպահանջվի:
Էզոթերիկ գրականության մեջ կա «космический мусор» արտահայտությունը: Տա Աստված, որ դու այդ շերտում չհայտնվես:
Մանրամասները՝ յոթին և քառասունքին
Հասմիկ Մելքոնյան
Գյումրի