Ինչ արժե խաղողի վազը
Նախապատմություն
ՀՀ ՇՄ քաղաք Գյումրի, Ռիժկովի ճեմափողոցի թիվ մեկ շենքի բակ, ս.թ. հունիսի 8-ի առավոտ, ընդհանուր անցում, շուրջ 9 մետր բարձրությամբ և 2 մետր լայնությամբ խաղողի վազը տապալված է գետնին:
Ահազանգ՝ Գյումրի համայնքին, 1-02-ին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին. հրաշալի խաղողի վազը օրօրի չորացավ, դարձավ մի բուռ ցախ և աղբանոց: Ոստիկանության «Կումայրի» բաժնի աշխատակիցները պատշաճ կատարեցին իրենց պարտականությունը` իմ հայտարարությունը ուղարկվեց քննչական կոմիտե: Քննիչ Մ. Բիշարյանից շուրջ 15 օր անց ստացած տեղեկացման գրությունում կարդում ենք.
ա) խաղողի վազը որակվում է որպես «ճյուղ»
բ) շահարկվում է «համայնքի թույլտվություն» «էտել» բառերը, որոնք իրական միջադեպը տեղափոխում են այլ դաշտ:
Պարոն քննիչը ի՞նչ ինկատի ունի, երբ հունիսի կեսին պտուղը վրան հսկա վազի էտելու հարց է շրջանառում, քննարկման այլ թեմա է: Առավել անպատասխանատու և իմիջիայլոց է բնապահպանության և ընդերքի տարածքային բաժնի պետ Լ. Գասպարյանի ահազանգից 18 օր անց տված կցկտուր պատասխանը, երբ խաղողի 9 մետրանոց վազը դառնում է, , թուփ՛՛ և կտրողը ենթարկվում մի քանի լումայի վարչական տույժի:
Ոմն Տիգրան (ով լինելը չհաջողվեց պարզել ) դեռևս գարնանից սկսել է Ռիժկովի 1/1 հասցեի վերանորոգումը, ընդհանուր օգտագործման բակը դարձնելով աղբանոց: Գարնանը այդ մարդը կարող էր չափավոր էտ իրականացնել, որ խաղողը իր բիզնեսին չխանգարեր: Խոսքը «Դոդո Պիցցա» սննդի օբյեկտի մասին է: Ի՞նչ աղերս ունի անհայտ ծագմամբ ԴՈԴՈ տառակույտը «Կումայրի» արգելոց թանգարանի միջուկի հետ, հայտնի չէ: Ակնհայտ է, որ այն ուղղակի այլասերում է առանց այն էլ արմատապես խեղաթյուրված մեր լեզվամտածողությունը: Հուշարձան շենք հանդիսացող կառույցի ողջ ճակատային մասը ծածկված է ԴՈԴՈ-ներով, որը ասոցացվում է ճարպակալած, լպրծուն բերանով մեկին, ով մի քանի կիլոգրամ խմոր կուլ տալուց հետո զկռտում է անցորդի դեմքին, «Գուոման» -ը քիչ էր որկրամոլությունը պրոպագանդելու համար, հիմա էլ ավելացավ ԴՈԴՈ-ն:
Հ.Գ. Ինչու՞ է գահավիժում երկի՞րը
Ինչի՞ց է սկսվել համատարած քաո՞ սը
Հրաշք հայկական խոհանոցը թողած ամենուրեք այդ օտարածին պիցցան է:
Սատանան մանր բաների մեջ է...
Հասմիկ Մելքոնյան
Գյումրի