Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Կատուները և մարդկության պատմությունը. կատուներն արդի ժամանակաշրջանում

12:16, Monday, 08 July, 2024
Կատուները և մարդկության պատմությունը. կատուներն արդի ժամանակաշրջանում

Եվրոպայում կատուների նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի վերադարձը տեղի է ունեցել Վերածնության դարաշրջանի վերջում, բայց կատուների լիակատար «ապաքրեականացումը» մի քանի հարյուրամյակ անց է միայն եվրոպացիների կյանքում իրողություն դարձել: Օրինակ՝ Ֆրանսիայի հանրահայտ կարդինալ Ռիշելյեն՝ Լյուդովիկոս 13-րդի գլխավոր նախարարը, առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել կատուների նկատմամբ (մահվան պահին նա 14 կատու է ունեցել) : Իսկ Լյուդովիկոս 14-րդն ավելի առաջ է գնացել կատուների նկատմամբ վերաբերմունքի առումով և արգելել է կատուներին նետել սուրբ Հովհաննեսի անունով վառվող խարույկները:

Մոտավորապես մեկ դար անց ֆրանսիական Լուսավորության դարաշրջանի փիլիսոփաները սկսել են ծաղրել կատուների չար բնույթի հետ կապված կրոնական սնահավատությունը, թեպետ այդ ժամանակ էլ կատուների կյանքը ամենևին չի արեվորվել:

19-րդ դարում գիտությունն ապացուցել է, որ հիվանդությունները փոխանցվում են ոչ թե վհուկների ու սատանայի, այլ՝ մանրէների միջոցով, իսկ կատուն շատ մաքրասեր կենդանի է և շատ ուշադիր է իր անձնական հիգիենայի նկատմամբ:

Հենց այդ ժամանակներից կատվին սկսել են գնահատել ոչ միայն իր որսորդական տաղանդի, այլև նրբագեղության ու կանացիության համար (ինչպես Անտիկ դարաշրջանում):

Ներկայում կատուներին թեպետ այլևս չարի գործակից չեն համարում, սակայն սնահավատությունը կատուների հարցում շատ դժվարությամբ է մահանում. մի՞թե այսօր էլ անհաջողության նշան չի համարվում, երբ սև կատուն հատում է մարդու ճանապարհը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
820 | 0 | 0
Facebook