Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ

10:47, Monday, 08 July, 2024
ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ

Լազուր երկնից, խաղաղ երկնից իջիր սրտիս,

Հանգստություն։

Մեղմ ու բարի, երանելի հանգստություն։


    

Իջիր լուսնից, հեքիաթներից,

Կայծկլտացող աստղանց ծովից:

Գիշերվա զով սյուքի նման ինձ մեղմ փարվիր,

Ինձ պարուրիր,

Հանգստություն։


    

Մեղմ ու բարի հանգստություն,

Երանելի հանգստություն։


    

Համակիր ինձ քո անդորրով,

Խաղաղեցրու հոգիս վրդով, լցրո՛ւ քեզնով,

Ինձ հմայիր, ինձ փարատիր,

Հանգստություն։


    

Փաթիլների նման քնքուշ

Իջիր, նստիր իմ ձեռքերին, իմ ուսերին։

Իմ հոգնության վրա իջիր,

Հանգստություն։


    

Պարգևիր իմ հոգնած հոգուն, իմ խոհերին

Հանգստություն։


    

Տար կածանով ինձ անտառի։

Տար ինձ դեպի ափը գետի։

Քո մեղեդով ինձ կախարդիր, ինձ առինքնիր,

Իմ սրտի հետ ինձ հաշտեցրու։

Խաղաղեցրո՛ւ, խաղաղեցրո՛ւ,

Հանգստություն։


    

Մեղմ ու բարի հանգստություն,

Երազային հանգստություն։


    

01․06․2024

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
636 | 0 | 0
Facebook