Loading...

Articles

«Գինես»-ի գրքում գրանցված մահապատիժը

21:25, Wednesday, 05 June, 2024
«Գինես»-ի գրքում գրանցված մահապատիժը

Սա շոտլանդացի Ջեյմս Ինգլիսն է, որին 1951 թվականին, երբ նա 29 տարեկան է եղել, սպանություն կատարելու համար մահապատժի են ենթարկել: Դատավճիռն ի կատար է ածվել Մանչեստերում: Այս մահապատիժն ու դրան նախորդած դատավարությունն այնքան արագ են կատարվել, որ համարվել է կախաղան հանելու միջոցով Մեծ Բրիտանիայի պատմության մեջ իրականացված ամենաարագ մահապատիժը:

1951 թվականի փետրվարի 1-ին նա կալանավորվել է 50-ամյա մի մարմնավաճառ կնոջ խեղդամահ անելու համար: Մարմնավաճառն իր ծառայության համար այնպիսի գումար է պահանջել, որ Ջեյմսին զայրացրել է, ու նա սպանել է կնոջը: Դատավարության ժամանակ նա, փորձելով խույս տալ պատժից, հայտարարել է, թե ինքն անմեղսագիտակ է, բայց չի կարողացել համոզել երդվյալներին, և դատավոր Բենջանին Օրմերոդը 1951 թվականի ապրիլի 1-ին հայտարարել է կախաղան հանելու միջոցով նրան մահապատիժի դատապարտելու մասին: Մինչև մահապատժի օրը Ինգլիսը պահվել է Մանչեստերի բանտերից մեկում, բայց ներման խնդրագիր չի ներկայացրել: 18 օր անց նշանակվել է նրա մահապատիժի օրը (մայիսի 8):

Մայիսի 8-ի առավոտյան դահիճ Ալբերտ Պերպոյտն ու նրա օգնական Սիդ Դերնլին Ինգլիսին նրա խցից ուղեկցել են հարևանությամբ գտնվող կախաղանի սրահ և առանց հապաղելու կախել են: Ջեյմս Ինգլիսի առջև բանտախցի դռները բացելուց մինչև կախաղանի հորանի վրա կանգնելն ու հորանի դուռը բացվելը տևել է ընդամենը յոթ վայրկյան: Դահճի օգնականը հետո հայտարարել է, թե Ինգլիսը գործնականում վազել է դեպի կախաղան՝ ենթարկվելով բանտապահի խորհրդին, այն ՝ «արագ և առանց իրարանցման»:

Այսպիսի կայծակնային արագությունը նկատի առնելով՝ մահապատիժը նույնիսկ գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում»: Նկարահանվել է «Վերջին դահիճը» ֆիլմը, որի հիմքում Ջեյմս Ինգլիսի պատմությունն է:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
503 | 0 | 0
Facebook