Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Ազատության մարտիկի դատապարտող խոսքն ընդդեմ Ռուսաստանի

13:07, Thursday, 29 February, 2024
Ազատության մարտիկի դատապարտող խոսքն ընդդեմ Ռուսաստանի

«-Ռուսական բանտերը լցվեցան լեհացիներով. կարծեմ շուտով Սիբիրի մեջ ավելի շատ պիտի լինի լեհացի, քան թե Լեհաստան (ում) . Վարշավի հրապարակների վերա արյունը մինչև ծունկն է հասնում, զինվորները անզեն մարդոց վերա հարձակվելով սպանում են առանց խնայելու հասակի և սեռի, Ռուսիո գերմանաթաթար կառավարությունը իբրև մի վամպիր ծ ծում է Լեհաստանի արյունը, փակում է նորա եկեղեցիքը, դպրոցները, և հրամայում է քար կամ փայտ դառնալ:

-Քաղաքակրթությո՜ւն է տարածում:

Փոքր Ռուսիան (Ուկրաինան), 15 միլիոն ժողովուրդ, յուր լեզվով, յուր պատմական ավանդությամբ, յուր կյանքի կերպերով և սովորությամբ, ոչինչ հարաբերություն չունի Մեծ Ռուսիային, և ոչ միայն այսչափ, այլև սաստիկ թշնամի է նորան, խնդրում է յուր անկախությունը, բայց Ռուսիո կառավարությունը շղթաներով կապում է նորան և ազատության մարգարեներին պատասխանում է բանտով, կնուտով և աքսորով:

-Քաղաքակրթությո՜ւն է տարածում:

-Հափշտակել է և ստրկացրել է Ֆինլանդիան:

-Քաղաքակրթությո՜ւն է տարածում:

-Խաբանոք ճանկել է Վրաստանը և Հայաստանի մի մասը և ճնշում է նորանց յուր ծանրության տակ

-Քաղաքակրթությո՜ւն է տարածում:

-Եվրոպական տերությունքը անդադար օգնություն են տալիս Թուրքիային, որ նա դիմանա և չկործանվի:

-Որպեսի Թուրքիո ստրկացրած հայ, սկլավոն և հույն ժողովուրդը քաղաքակիրթ հոգեբարձվից չզրկվի:

-Կուրանով Ավետարանի որդի՞ք քաղաքակրթել: Ավետարանից թերևս ազատություն կարող է ծագել, իսկ Կուրանից այդ հույսն էլ չկա:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
875 | 0 | 0
Facebook