Loading...

Articles

Երեխան՝ հովվապետի փառասիրության զոհ

14:44, Tuesday, 27 February, 2024
Երեխան՝ հովվապետի փառասիրության զոհ

46 տարեկանում մահկանացուն կնքած Լեո (ն) 10-րդը՝ 38 տարեկանում կաթոլիկ աշխարհի հովվապետ դարձած Հռոմի այս պապը՝ Լորենցո Մեդիչիի որդին՝ Ջիովանին, որը գահակալել է ընդամենը 8 տարի (1513-ից 1521 թվականը), շատ է սիրել պերճություն և շողշողացող զանազան առարկաներ, պաշտել է շքեղությունը: Նա դատարկել է Վատիկանի գանձարանը, որպեսզի ձեռք բերի արվեստի առարկաներ ու նաև վերականգնի իր ղեկավարած պետության տարածքում գտնվող կամուրջներն ու ճանապարհները:

Իսկ հիմա ամենակարևորը, ավելի ճիշտ՝ աղաղակողը. Երկրի վրա Հիսուսի տեղապահի գահին իր բազմելուն նվիրված տոնակատարությունն անմոռաց դարձնելու համար նա կարգադրել է մի երեխայի ոտից գլուխ ոսկեջրել, որի հետևանքով դժբախտն այն աստիճան է թունավորվել, որ մի քանի շաբաթ անց մահացել է:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
474 | 0 | 0
Facebook