Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը երկրի միապետին ու նրա կնոջը՝ Մարի Անտուանետին, մահվան դատապարտեց: Նրանք երկուսն էլ գլխատվեցին: Թագավորին գլխատելուց հետո հեղափոխականները թույլ են տվել, որ դժբախտի մարմնից անջատեն նրա սիրտը և այլ գլխատվածների սրտերի հետ ի պահ տան Փարիզի Կղզու Սուրբ Լյուդովիկոս եկեղեցուն: Բայց հեղափոխականների հետագա վայրագությունների ընթացքում եկեղեցին պղծվել է, իսկ ի պահ տրված սրտերը վաճառվել են գեղանկարիչներին, որոնք էլ զմռսված սրտերը սկզբում փոշու են վերածել, ապա այդ փոշուց բաց դարչնագույն ներկանյութ են պատրաստել: