Մի օր սատանան որոշում է ամուսնանալ, յոթ դուստր ծնել, դրանց ամուսնացնել և իր տուն տանել ու տնփեսա դարձնել նրանց ամուսիններին:
Եվ, ահա, նա որոշումն ի կատար է ածում՝ ամուսնանալով մի կնոջ հետ, որի անունն էր «Անիրավություն»: Այս կինը կատարում է ամուսնու բաղձանքը և յոթ դուստր է ծնում:
Երբ դուստերն հասունանում են, սատանան մեկը մյուսի հետևից ամուսնացնում է նրանց:
Առաջին դստերը, որին «Հպարտություն» անունն էր տվել, ամուսնացնում է ոստիկանի հետ:
«Ագահություն» անվանակոչված երկրորդ դստերն ամուսնացնում է հարուստ մեծավորի հետ:
Երրորդի անունը «Խաբեություն» է դնում՝ ամուսնացնելով գռեհիկ տղամարդու հետ:
«Նախանձ» անվանված չորրորդ դստերը ամուսին է ընտրում մի արվեստագետի:
«Կեղծավորություն» անունն ստացած հինգերորդ դուստրը դառնում է կրոնավորի կինը:
Վեցերորդին սատանան «Սնափառություն» է անվանում և ամուսնացնում է մեկ ուրիշ կնոջ հետ:
Իսկ յոթերորդին «Բղջախոհություն» անունն է տալիս և չի ցանկանում որևէ մեկի հետ ամուսնացնել, այլ թույլ է տալիս շրջել իբրև վտարանդի բ ոզ, որպեսզի յուրաքանչյուր ոք նրա մարմինը վայելի: