Loading...

Articles

Երևի, նախախնամության կամոք կայսերական տոհմը դատապարտված է եղել վերացման

19:30, Tuesday, 13 February, 2024
Երևի, նախախնամության կամոք կայսերական տոհմը դատապարտված է եղել վերացման

Սա մեծ իշխան Ալեքսանդր Ալեքսանդրովիչի միակ լուսանկարն է (մահվան մահճում): Ռուսաստանի Ալեքսանդր 3-րդ կայսրի և Դանիայի արքայական ընտանիքի անդամ Մարիա Սոֆիա Ֆրիդրիխ Դագմարի այս երկրորդ որդին ընդամենը 11 ամիս է ապրել (ծնվել է 1869 թվականի հունիսի 7-ին, մահացել է 1870 թվականի մայիսի 2-ին):

«Մահացած հրեշտակ Ալեքսանդր» -ը Մարիա Ֆեոդորովնայի (Ռուսաստանում Ալեքսանդր 3-րդի դանիացի կնոջն այդպես են անվանել) առաջին կորուստն է եղել. մահացել է ոչ միայն նրա այս որդին, այլև նրանից հետո ծնված երեք տղաները: Ալեքսանդր Ալեքսանդրովիչի մահվամբ մեկնարկել է Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 3-րդից սերվածների ողբերգական իրադարձությունների շարքը: Այս մահերի պատճառով ընդհատվել է կայսերական տոհմի ուղղակի շարունակությունը Ալեքսանդր 3-րդից. (28 տարեկանում Մեծ իշխան Գրիգորի Ալեքսանդրովիչի մահը տուբերկուլոզից, «տուբերկուլոզային հեմոֆիլիա» հիվանդությամբ ծնված Նիկոլայ 2-րդի միակ որդու, Նիկոլայ 2-րդի և նրա ընտանիքի անդամների, ապա նաև Ալեքսանդր 3-րդի վերջին որդու՝ Միխայիլ Ալեքսանդրովիչի սպանությունը)

Տասնմեկ ամսական մեծ իշխանը մահացել է մենինգիտից, իր ծննդյան առաջին տարեդարձից մեկ ամիս առաջ և թաղվել է Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան տաճարում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
785 | 0 | 0
Facebook