Loading...

Articles

Հռոմի վատահամբավ կայսր Ներոնի վաղամեռիկ դուստրը

18:17, Monday, 12 February, 2024
Հռոմի վատահամբավ կայսր Ներոնի վաղամեռիկ դուստրը

Ներոնի այս միակ զավակի անունը Կլավդիա Ավգուստա է: Ծնվել է 63 թվականի հունվարի 21-ին, Տիրենեյան ծովափնյա Անտիում քաղաքում: Մայրը կայսրուհի Պոպեան է՝ Ներոնի երկրորդ կինը:

Երեխայի ծնունդն այնքան է ուրախացրել և ոգևորել բռնակալ կայսրին, որ նա նրան «Ավգուստա» («Աստվածային») տիտղոսն է շնորհել: Մանկան ոսկեձույլ արձանիկները դրվել են տաճարներում, իսկ ծնունդը նշանավորելու համար կրկեսներում խաղեր են կազմակերպվել:

Կլավդիան մահացել է ծնվելուց չորս ամիս անց և ծնողների կողմից աստվածացվել է:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
481 | 0 | 0
Facebook