Loading...

Articles

Փորձ է արվում յուրացնել գիտության համար հատկացված տարածքները

21:33, Thursday, 08 February, 2024
Փորձ է արվում յուրացնել գիտության համար հատկացված տարածքները
     ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» (ՕԴՔԳՏԿ) ՊՈԱԿ-ի գիտաշխատողներն ահազանգում են` փորձ է արվում յուրացնել և վերջնականորեն վերացնել գիտության համար հատկացված տարածքները։
    
     Շուրջ 4 տարի է՝ նրանք պայքարում են, որպեսզի իրենց պատկանող Ազատության 26/1 հասցեում գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր չկառուցվի, քանի որ, նրանց խոսքով, վտանգվելու է ինստիտուտի աշխատանքը: Ավելին, ինստիտուտում կան սարքավորումներ, որոնք զգայուն են փոշու, ցնցումների նկատմամբ, բացի այդ՝ վտանգված է իրենց ամենօրյա աշխատանքը:
    
     ՕԴՔԳՏԿ գիտաշխատողների փոխանցմամբ՝ կառույցի АПЗ-կոչվածի թույլտվությունը ստորագրել է Հայկ Մարությանը՝ 2022թ․, իսկ իսկ շինթույլտվությունը տվել է Տիգրան Ավինյանը՝ 2023 թվականի դեկտեմբրի 29-ին։
    
     «Այսօր հանդիպում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանում ու նոր մարդկանց նույն բանն ասել ենք։ Մենք ու այդ շինարարությունն անհամատեղելի ենք։ Ասում են՝ վնասը կփոխհատուցենք և այլն։ Ժողովուրդ ջան, մենք չենք կարող այդ վնասների փոխհատուցման ընթացքում չաշխատել։ Եթե մի սարք շարքից դուրս եկավ՝ դա սարքելն ամենաքիչը 6 ամիս է տևելու, իսկ դա նշանակում է, որ մենք գործ չենք կարող անել», -մեզ հետ զրույցում ասաց Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը՝ հավելելով, որ ջրավազանի տարածքում փորձում են կառուցել 8 և 16 հարկանի բնակելի շենքեր, 4 հարկը միայն օֆիսային տարածքներ են լինելու՝ համաձայն նախագծի։ Եվ սա այն դեպքում, որ գիտական կենտրոնի ամենաբարձր շենքը 4 հարկանի է։
    
     Նշենք, որ դեռևս 2022թ․ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը և ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ը վերահաստատել են իրենց դիրքորոշումն առ այն, որ դեմ են բազմաբնակարան շենքի կառուցմանը ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում գտնվող ջրավազանի տեղում։ Այդ շինությունն անվերահսկելի ռիսկեր է ստեղծում ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող, իր տեսակի մեջ միակ գիտաարտադրական կենտրոնի բնականոն գործունեության ու զարգացման համար։
    
     «Հայաստանի տնտեսական զարգացումն ու անվտանգությունն ուղղակիորեն կապված են բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ քիմիայի և հարակից գիտությունների խթանման հետ։ Ուստի, ակադեմիական գիտական հաստատությունների պահպանումն ու շեշտակի զարգացումն անհրաժեշտություն է», - ասված է ԳԱԱ հայտարարության մեջ: խնդիրը ծագել է դեռևս 2007 թվականից, երբ ապօրինաբար Ազատության 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքից օտարվել է ջրավազանն ու դարձել է մասնավոր սեփականություն: ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) տնօրեն Արթուր Հարությունյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում անդրադառնալով 25 հարկանի շենք կառուցելու մտադրությանը՝ ասաց, որ 1956 թվականին կենտրոնն ունեցել է ջրավազան, և իրեն հասած տեղեկություններով՝ մոտ 20 տարի առաջ նախկին տնօրենից առաջ պաշտոնավարած տնօրենը, քանի որ ֆինանսավորումը քիչ է եղել, իսկ ջրավազան մաքրելը մի մեծ պատմություն է, քաղաքապետարանին խնդրել է այն հանձնել իրենց բալանսին, որ նրանք մաքրեն: Իրենք սիրով վերցրել են Ազատության պողոտայում գտնվող մոտ 3000քմ-ն 2007թ․ և տեղյակ չպահելով՝ սեփականաշնորհել են ու վաճառել չորս հոգու, իսկ վերջում երրորդ մարդուն են տվել:
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
813 | 0 | 0
Facebook