Loading...

Articles

WhatsApp-ում ձայնային հաղորդագրությունը կարող է ոչնչանալ

18:12, Sunday, 10 December, 2023
WhatsApp-ում ձայնային հաղորդագրությունը կարող է ոչնչանալ
    
WhatsApp հանրահայտ մեսենջերը ներկայացրել է ձայնային հաղորդագրությունների ինքնաոչնչացման գործառույթ, որը կոչվում է «Տեսնել մեկ անգամ» (View Once): Այս գործառույթը 2021-ից գործում է լուսանկարների և տեսանյութերի համար, սակայն այժմ այն տարածվում է նաև ձայնային հաղորդագրությունների վրա՝ բարձրացնելով հավելվածում հաղորդակցության գաղտնիության մակարդակը։
Գործառույթն աստիճանաբար կներդրվի iOS և Android հարթակների հավելվածում։ Ակնկալվում է, որ թարմացումը հասանելի կդառնա առաջիկա օրերին: Ջնջվող ձայնային հաղորդագրությունների կողքին հստակ նշված է, որ դրանք հնարավոր է նվագարկել միայն մեկ անգամ, որից հետո դրանք ջնջվում են։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
| | |
448 | 0 | 0
Facebook