Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ 2-րդը կամ Ֆրիդրիխ Մեծը (գահակալել է 1740-ից 1786 թվականը) սրտի խորքում ատել է հրեաներին և իր հետնորդներին հասցեագրված կտակում, բնութագրելով այդ ազգին, հանձնարարել է խտրական վերաբերմունք դրսևորել նրանց նկատմամբ:
«…Այդ բոլոր աղանդներից հրեաներն ամենավտանգավորն են, որովհետև նրանք վնասում են քրիստոնյաների առևտրին և պիտանի չեն պետության համար: Այդ ազգը մեզ հարկավոր է միայն նրա համար, որ Լեհաստանում հայտնի առևտուրն անի, բայց մենք չպիտի թույլ տանք, որ նրանց թիվն աճի, չպիտի թույլ տանք, որ նրանք զբաղվեն մեծածախ առևտրով, որպեսզի նրանք մնան մանրավաճառ առևտրականներ:
…Մեր քաղաքներում հրեաները չափազանց շատ են: Նրանք հարկավոր են Լեհաստանի սահմանում, քանի որ այդ երկրի հետ միայն հրեաներն են առևտուր անում: Հենց որ քաղաքը Լեհաստանից հեռու է լինում, հրեաները, շնորհիվ վաշխառության, այնտեղ վնասակար են դառնում. նրանք վաշխառությունը գործադրում են մաքսանենգության մեջ, որը նրանցով է իրականացվում, և հազարավոր խարդավանողներ վնասակար են դառնում քաղաքաբնակ և քրիստոնյա առևտրականների համար: Ես երբեք չեմ հետապնդել այդ կամ մեկ այլ աղանդի, սակայն անհրաժեշտ եմ համարում զգոնության պահպանում, որպեսզի նրանց թիվը չափից դուրս չավելանա»: