Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել երկրում նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևի հրամանագրի համաձայն՝ Ադրբեջանում 2024 թվականի փետրվարի 7-ին կանցկացվեն նախագահական արտահերթ ընտրություններ։
Ադրբեջանում նախագահի հերթական ընտրությունները նախատեսված էին 2025 թվականին։