Loading...

Articles

Բարեգործական մեկօրյա տոնավաճառում

15:49, Tuesday, 05 December, 2023
Բարեգործական մեկօրյա տոնավաճառում

Բարեգործական մեկօրյա տոնավաճառում
    
    
    

Այսօր` Երևանում բարեգործական մեկօրյա տոնավաճառ էր գործում Ամիրյան 2 հասցեում ։ Աշխարհի տարբեր անկյուններից հավաքվել էին իրենց նպաստը բերելու այս կարևոր ձեռնարկին։ Եկել էին Դուբայից, Եվրոպայից։ Արցախցի կանայք ներկայացել էին իրենց ամենահամեղ փախլավայով։ Ինչեր ասես չկային՝ խաղալիքներ, արծաթեղեն ձեռքի աշխատանք տարբեր մոմեր ձեռագործ, հելունով աշխատանքներ։ Հրաշագործ կանայք արեևաշող ժպիտներով ողջունում էին ու ներկայացնում իրենց ու իրենց ընկերների աշխատանքները։ Երբեմն նաև տղամարդիկ էին հանդիպում, օրինակ, Դուբայից երիտասարդը այնպիսի գեղեցիկ շաքարային տիկնիկներ էր ներկայացնում, որ մի պահ նույնիսկ մտածեցի մեղք է նման գեղեցիկ պատկերները ուտել։ Բոլորը ուրախ երգում էին, պարում։ Անգամ արցախցի կանայք էին ժպտում, ուրախանում, միայն ափսոս, որ աչքերի մեջ խոոոոր, շատ խոոոր թախիծն էր ծվարել՝ կորստյան թախիծը, բայց դա չէր խանգարել, որ գան ու բարեգործությամբ զբաղվեն։ Թող աշխարհի բոլոր անկյուններում խաղաղությունը թևածի ու այլևս չլինեն նոր որդեկորույս մայրեր ու ծնողներ կորցրած զավակներ։
     Բարեգործական տոնավաճառը կազմակեերպել էր IWAY միջազգային կանանց միության երևանյան գրասենյակը։
     Նպատակն էր՝ բարելավել ու խթանել Հայաստանի կանանց ու երեխաների կյանքը։
     Նկարներում` Փախլավան արցախցիների պատրաստածն է, իսկ դուբայցի երիտասարդը իր հրաշագեղ տիկնիկներով գրավում է բոլորի ուշադրությունը։
     Ներկայացված էին ձեռագործ հայկական տարազներով տիկնիկներ։
     Լուսանկարային ռեպորտաժը` Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆԻ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
| | |
381 | 0 | 0
Facebook