Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունը:
Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի կունենա այսօր Սաբունչուի շրջանային դատարանի վարչական շենքում՝ Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Աբդուլա Մամեդովի նախագահությամբ։
Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 16-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ վարժական հավաքի մասնակիցն ինքնակամ լքել է դիրքը, որից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց հայ զինծառայողի ձերբակալության մասին և Հայաստանին մեղադրեց ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու համար։
Գերեվարված պահեստազորայինի գործով հայկական կողմը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: