Loading...

Articles

Հետադարձ հայացք քրիստոնեության արմատներին (3)

21:18, Saturday, 25 November, 2023
Հետադարձ հայացք քրիստոնեության արմատներին (3)

Ըստ հրեաների կազմած և քրիստոնյաների ընդունած Հին կտակարանի՝ Աբրահամն Աստծուց հրաման է ստացել իր մարդկանցով գնալ Քանանի երկիր, ապա զոհաբերել իր որդի Իսահակին: Տեսնելով, որ Աբրահամը հնազանդ է իր հրամանին, Աստված թույլ չի տվել իր իսկ պարտադրած այդ աներևակայելի ծանր հանցագործությունը:

Հնէաբաններն ապացուցել են այն անառարկելի փաստը, որ այդ ժամանակներում, այսինքն մ.թ.ա. մոտավորապես 2000 թվականին, բնակչության տեղաշարժեր տեղի չեն ունեցել, չնայած շատ աստվածաշնչաբաններ ու պատմաբաններ ջանում են ապացուցել, որ դա տեղի է ունեցել: Հին կտակարանը գրողներն այս պատմությունը հորինել են հրեա ազգին միաձույլ դարձնելու, համախմբելու համար: Սա հրեաների մասին Հին կտակարանի շարադրած անհաշիվ կեղծիքներից, ստերից առաջինն է:

Իսկ լեռան վրա Մովսեսին տրված աստվածային օրենքների տախտակների պատմությունը փոխառնված է բաբելոնյան Շամաշ աստծուց: Դրանք Համմուրաբի թագավորի օրենքների տասը պատվիրաններն են: Եսթերի կամ Էսթերի գրքի Եսթերն (Էսթեր) էլ եգիպտական աստվածուհի Իշտարն է:

Նկարում՝ Համմուրաբի թագավորը՝ գահին նստած արևի աստված Շամաշի դիմաց:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
570 | 0 | 0
Facebook