Loading...

Articles

Հետադարձ հայացք քրիստոնեության արմատներին (2)

20:06, Friday, 24 November, 2023
Հետադարձ հայացք քրիստոնեության արմատներին (2)
    

Նա, ով դառնալու էր հին Միջագետքում մ.թ.ա. 2371 թվականին ստեղծված Աքքադ պետության Սարգոն Առաջին թագավոր, ծնվելուց հետո հայտնվել է Եփրատ գետի ջրերին հանձնված զամբյուղում: Նրան փրկել ու մեծացրել է Ակկիս անունով ոմն այգեպան: Չափահաս դառնալով՝ Սարգոնը ծառայել է Քիշ թագավորի արքունիքում որպես մատռվակ:

Հին կտակարանը կազմող հրեա գրիչներն այս պատմությունը հարմարեցրել, վերագրել են իրենց սիրելի, աստվածընտրյալ մարգարե Մովսեսին... ինչպես Հին կտակարանում նկարագրված պատուհասների վերաբերյալ առասպելները, եգիպտական գերությունից փախչող հրեաներին ճանապարհ բացած ծովը և մյուս բոլոր անբնական երևույթները...

Սեպագիրն ասում է, որ նորածին Սարգոն աքքադացուն եղեգներից հյուսված զամբյուղի մեջ դնելով՝ մայրը նրան հանձնել է գետին: Այգեպանը փրկել է մանկանը և որդեգրել է: Հետագայում Իշտար դիցուհու բարի կամքով նա դարձել է Քիշ թագավորի մատռվակ, ապա՝ իշխան»:

Նկարում՝ Սարգոն Առաջինի դիմակը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
738 | 0 | 0
Facebook