Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

օ՜ֆ, եսիմ է...

21:14, Sunday, 19 November, 2023
օ՜ֆ, եսիմ է...

… Հոգնե՜լ եմ, իրո՛ք հոգնել,

Մեկի համար Սատանա լինելուց,

Մեկի համար՝ Աստվա՛ծ,

Մեկի համար ուղղակի Պոե՛տ

Մեկի համար՝ գրողի տարած….


    

* * *

Ապրում եմ այդպես՝ կուրծքս այրվելով

Ձեռքիդ ափերն եմ կարոտում անչափ,

Իսկ «Վերջն» իր բիրտ մատներով,

Պատուհանս է թակում անդադար….


    

Արևի արյունն է մակարդվում-

Մայրամուտի փեշերին դառնում վերք,

Երկնքի բացված բերանի անկյունում,

Ավելանում են կնճիռներ…


    

* * *

… Պոետի՛ն

Դժվա՜ր է ձևանալ մահացած

Կյանքի ցանկացած հատվածում,

Գրո՞ղ ես եղել…թե՞

Գրողի տարած…

Այդպես էլ ապրիր աշխարհում….


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1152 | 0 | 0
Facebook