Փառավորյա՛լ Տեր, ընդունի՛ր Քո ծառայի աղաչանքները և ի բարի՛ կատարիր իմ խնդրվածքները՝ բարեխոսությամբ սրբուհի Աստվածածնի և Հովհաննես Մկրտչի և սուրբ Ստեփանոս Նախավկայի և մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի և սուրբ Առաքյալների, Մարգարեների, Վարդապետների, Մարտիրոսների, Հայրապետների, Ճգնավորների, Կույսերի, Միանձանց և Քո բոլոր երկնավոր և երկրավոր սրբերի. և Քեզ անբաժանելի Սուրբ Երրորդությանդ, փա՜ռք և երկրպագություն հավիտյանս հավիտենից.
ամեն: