Loading...

Articles

Ձեր երեխաների համար

22:49, Wednesday, 19 April, 2023
Ձեր երեխաների համար

Ձեր երեխաների համար

Լույս է տեսել Երազիկ Գրիգորյանի հեքիաթների ժողովածուն` «Գնա ապրիր հեքիաթում»: Այս գրքում տասնյոթ հեքիաթներ են` մանկական տարբեր տարիքի երեխաների համար: Բարի, զվարճալի և ուսուցողական այս հեքիաթներն` իրենց ինքնատիպ ձևավորմամբ /նկարիչ` Նաիրա Մուրադյան/, գեղեցիկ նվեր են մեր փոքրիկներին: «Երազիկ Գրիգորյանի հեքիաթների այս ժողովածուն շահեկանորեն առանձնանում է մանկական գրականության նորօրյա ստեղծագործությունների շարքում` իր մի քանի յուրահատկություններով: Իբրև գլխավոր հատկանիշ, առաջին հերթին պետք է մատնանշել այն համարձակությունը, որով հեղինակը կարողանում է միահյուսել դասական բանահյուսական ժանրի տարրերը արդիական թեմաների հետ` արդյունքում ստանալով ոչ թե կեղծ ինքնատիպության պատրանքը, այլև գրավոր պատումի այն թարմությունը, ինչը հիմնարար նախապայման է այսօրվա պատանի ընթերցողին գրավելու և նրա ձևավորվող աշխարհընկալման վրա դրականորեն ներազդելու համար», -գրում է ժողովածուի խմբագիր գրականագետ Հովիկ Չարխչյանը:

Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:


    

https://niderlandakan.livejournal.com/566289.html

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
902 | 0 | 0
Facebook