Թեև «Վերմեր եվ ավելին» խորագիրն ունեցող Ալիկ Ասատրյանի ցուցահանդեսը իր դռները բացել է դեռ ապրիլի 5-ից, այնուհանդերձ նրա մասնակցությամբ բացման արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 16-ին, որն էլ կրկին տոնի վերածվեց: Արվեստի սիրահարները, նրա ընկերներն ու բարեկամները հենց Հաագայի փողոցներով, ոտքով քայլելով, ինչպես Ալիկն է պատկերավոր նկարագրում «Ահա այսպես..., Վերմերյան կապույտով պատված, մարգարտյա ականջողով աղջկա հետ և մի խումբ մարգարտյա սրտերով մարդկանց հետ, շեփոր փչելով, հասանք ցուցասրահ, որտեղ և կայցավ Վերմերյան շարքի ցուցահանդեսի բացումը»:
Մթնոլորտը ջերմ ու տոնական էր, հայ այցելուներից շատ Հաագայի LOFT-ի ցուցասրահում ավելի շատ նիդերլանդացի այցելուներ էին: «Շատ սիրուն օր էր, շնորհակալ եմ, մարգարտյա աղջիկների շարքը հանճարեղ մտահաղացում է ... ժամանակը արագ թռավ, բայց հասցրեցի ծանոթանալ հրաշալի մարդկանց հետ: Այնպես կուզեի պահը ձգվեր, երկարեր, հուսով եմ շուտով նորից հանդիպել» -Ասում է Եվան։
Իսկական տոներն հենց այսպիսին են լինում` մշակույթ, որ միավորում է մարդկանց:
ՈՒզում ենք մեր ընթերցողներին հորդորել, որ բաց չթողնեն ցուցահանդեսը դիտելու հաճույքը: Կարող եք այցելել մինչև հունիսի 4-ը՝ Հաագայի LOFT սրահ` Pomonaplein 49 2564XS Den- Haag հասցեով:
Չորեքշաբթի և կիրակի օրերին բաց է` առավոտյան ժամը 10: 00-ից մինչև երեկոյան 18: 00-ը, հինգշաբթի ուրբաթ և շաբաթ օրերին առավոտյան` ժամը 10: 00 ից մինչև երեկոյան 21: 00-ը:
Հայ Ազիան