Loading...

Articles

«Յունիվերս» լեզվի կենտրոնը ներկայացրեց կրթական իր հնարավորությունները Expo 2023 – ի շրջանակներում

19:07, Monday, 10 April, 2023
«Յունիվերս» լեզվի կենտրոնը ներկայացրեց կրթական իր հնարավորությունները Expo 2023 – ի շրջանակներում
     «Կրթություն և կարիերա Expo 2023» - ն ավարտեց իր աշխատանքը:
     22 – րդ կրթության միջազգային մասնագիտացված ցուցահանդեսն անցկացվել է ապրիլի 5 – ից 7 – ը:
     Երեք օր տևած տարածաշրջանային, միջազգային ցուցահանդեսին մասնակցեցին 100 – ից ավելի կրթական հաստատություններ: Տարբեր բուհեր, քոլեջներ, գիտական կառույցներ ու արվեստի դպրոցներ ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքը:
    
Միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին իր մասնակցությունը ունեցավ «Յունիվերս» լեզվի կենտրոնը: Կենտրոնը ներկայացրեց կրթական իր հնարավորությունները: «Յունիվերս» - ը տարիների իր փորձի, ուսանողների հասած հաջողությունների ու աշխատաշուկայում մրցունակ դիրքի մասին խոսեց մեզ հետ:
     «Յունիվերս» լեզվի կենտրոնը արդեն երկար տարիներ կարողանում է կայուն դիրք ապահովել հայաստանյան լեզվաուսուցման ոլորտում` առաջարկելով նոր ու տարբերվող մեթոդներով լեզվի ուսուցում: Կենտրոնում ուսանողը սովորում է մշտապես նորացված գրքերով, ինտերակտիվ մեթոդներով, որակավորված մասնագետների հմուտ փորձի ու գիտելիքի հիման վրա, դասապրոցեսն անցնում է հագեցած և ակտիվ: Կենտրոնում ուսանողների համար տարիքային սահմանափակում չկա, «Յունիվերս» - ն ունի ավագ սերնդի ուսանողներ, ովքեր կոտրելով կարծրատիպերը ապացուցում են, որ լեզվի ուսուցումը երբեք էլ ուշ չէ, եթե կա նպատակ և մոտիվացնող ուսուցչական կազմ:
     Կենտրոնը առանձնանում է տեխնիկապես հագեցած և հարմարավետ լսարաններով, ինչպես նաև առցանց ուսուցման հնարավորությամբ:
     Կենտրոնում կարող են սովորել ինչպես սկսնակները, այնպես էլ մասնագիտացված անգլերենով կամ գերմաներենով կրթություն ստացողները` բժշկական, իրավաբանական, բիզնես նպատակներով:
     «Յունիվերս» լեզվի կենտրոնը հանդիսանում է INTESOL բրիտանական կազմակերպության միակ ներկայացուցիչը Հայաստանում, որը առաջարկում է վերապատրաստման դասընթացներ անգլերեն լեզվի մասնագետների համար (TEFL - TESOL): Ուսուցման ավարտին տրվում է սերտիֆիկատ, որն անժամկետ է, և անցողիկ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում աշխատաշուկա մուտք գործելու համար:
     Կենտրոնում գործում է ինչպես անհատական, այնպես էլ խմբային պարապմունքներ ուսանողների համար: «Յունիվերս» - ն առանձնանում է իր ճկուն ժամային գրաֆիկով` հնարավորություն տալով ուսանողին համատեղել աշխատանքը, այլ զբաղվածությունները լեզվի ուսուցման հետ:
    

«Յունիվերս» լեզվի կենտրոնի աշխատակազմը պարբերաբար վերապատրաստումների է լինում արտերկրում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
10184 | 0 | 0
Facebook