Loading...

Articles

Մարիաննա Շահպարոնյան. Երազաքի իրականացման ու Հայրենիքի կանչով՝ դեպի Հայաստան

20:20, Friday, 31 March, 2023
Մարիաննա Շահպարոնյան. Երազաքի իրականացման ու Հայրենիքի կանչով՝ դեպի Հայաստան
    
The Netherlands Diary
Friday, 31 March 2023

Մարիաննա Շահպարոնյան. Երազաքի իրականացման ու Հայրենիքի կանչով՝ դեպի Հայաստան


    

Կայացավ հայրենադարձ Մարիաննա Շահպարոնյանի «Դեպի Հայաստան» գրքի շնորհանդեսը:


    

Կայացավ հայրենադարձ Մարիաննա Շահպարոնյանի «Դեպի Հայաստան» գրքի շնորհանդեսը: Բնաստեղծությունների ժողովածուն արտացոլում է հեղինակի մեծ սերն ու կարոտը հայրենիքի հանդեպ:

«Հայրենիքին նվիրված ժողովածու գրելու նպատակը հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հայությանը ազգային արժեքների շուրջ միավորելն է: Ես ինձ վրա վերցրել եմ բարձր առաքելություն՝ մշակույթի միջոցով միավորել հայ ազգը իմ հնարավորության սահմաններում», - ասաց գրքի հեղինակը:
     Մարիաննայի բանաստեղծություններից երկուսը թարգմանվել են 7 լեզվով: Անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն հեղինակն է թարգմանել, հունարեն, նիդերլանդերեն, գերմաներեն, իտալերեն` թարգմանվել է աջակցությամբ։ Նիդերլանդերեն թարգմանության համար նա հատուկ շնորհակալություն հայտնեց Եղիշե Չարենցի ծոռնուհուն՝ Նանե Ջերրահյանին:
     Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը:
Հավելենք, որ Մարիաննա Շահպարոնյանը ծնվել է Երեւանում, երկու տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա, որտեղ հաճախել է դպրոց եւ համալսարան, ավարտել է Պատրիս Լումումբայի անվան Ժողովուրդների բարեկամության համալսարանը, մասնագիտությամբ հասարակության հետ կապերի մասնագետ է: Մարիաննան այնուհետեւ կրթությունը շարունակել է Բելգիայում՝ նույն մասնագիտությամբ: Ասում է՝ հայրենասիրությունն իր մեջ սերմանել են մանկուց, հայրը միշտ պահանջում էր, որ տանը խոսենք միայն հայերեն, ընտանիքում մշտապես քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:
«Հպարտությամբ ուզում եմ նշել, որ ավելի քան 10 տարի է, վերադարձել ենք Հայաստան եւ ապրում եմ հայրենիքում, այս կարեւոր որոշման համար գեթ մի վայրկյան չեմ զղջացել» -ասում է բանաստեղծուհին:

     Մարիաննա Շահպարոնյանի «Դեպի Հայաստան» գիրքը հասանելի է «Amazon» կայքում` հետևյալ հղումով.
    
     Ներկայացնում ենք Մարիաննա Շահպարոնյանի ԹԱԼԱՆՎԱԾ ԵՐԱԶԱՆՔ բանաստեղծությունը, որը թարգմանվել է նաև Նիդերլանդերեն:

     ԹԱԼԱՆՎԱԾ ԵՐԱԶԱՆՔ
     Ա՜խ... երանի շտափույթ տուն հետ գաս,
     Հայի մեծագույն սերը մոտիկից զգաս,
     Քո մասին գրված է Աստվածաշնչում, Նվիրված տողերը խորոտ են եւ հնչուն:
     Լե՛ռ իմ աննման, Արարա՛տ,
     Ձնով ծածկված ես առատ,
     Ինչքան մոտենում եմ, հեռանում ես ավելի,
     Սա դաժան պատիժ է, դե լա՛վ, է՛լի,
     Չեմ թողնի թշնամու աչքերը քեզ վայելի,
     Ա՜խ... իմ թալանված դու երազանք,
     Երանի հասնեմ քեզ եւ Կուսանաց վանք,
     Այցելեմ Հայաստան Արեւմտյան,
     Այդ պատկերը հոգումս պահեմ հավիտյան, Թալանված երազանք...լեռ իմ Արարատ,
     Տուն վերադառնալդ նվեր կդառնա ճարատ:

     Marianna Shahparonyan
    
     BEROOFDE DROOM
     Oh... ik wou dat je snel naar huis zou keren,
     De grootste Armeense liefde van dichtbij te waarderen,
     Er staat over jou in de Bijbel geschreven,
     De zinnen zo diep en bedreven,
     Mijn berg Ararat, zo buitengewoon,
     Je bent overvloedig bedekt met sneeuw, zo wonderschoon,
     Woorden schieten tekort,
     Hoe dichterbij ik kom, hoe groter onze afstand wordt, Dit is een zware straf,
     Maar ons verhaal is nog niet af,
     Ik zal niet toestaan dat de vijand van je geniet zonder schroom,
     Ah... mijn beroofde droom,
     Ik hoop u en Kusanats klooster ooit te bereiken,
     Op een dag zal ik in West-Armenië neerstrijken,
     Dat beeld voor altijd in mijn gedachten koesteren als een schat,
     Beroofde droom... mijn berg Ararat,
     Het zal een geschenk zijn om naar huis terug te keren,
     En ik zal het voor altijd eren.
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1025 | 0 | 0
Facebook