Loading...

Articles

ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վ.Վարդանյանն ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ

17:26, Friday, 31 March, 2023
ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վ.Վարդանյանն ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ
    
Ինքնապաշտպանության նկատառումով հասցրել է մեկ հարված։
    
     Ստանձնել եմ ձերբակալված ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպանությունը։ Այս պահին նա գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում, շուտով հավանաբար կտեղափոխվի Երևանի քննչական (Պարույր Սևակի փողոց):
Լիազորված եմ հանրությանը ներկայացնել Մհեր Սահակյանի պարզաբանումը միջադեպի կապակցությամբ.
     Պետաիրավական հանձնաժողովի փակ նիստի ժամանակ քպ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վ.Վարդանյանը ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, իսկ Մհեր Սահակյանը խոսքով արձագանքել է այդ վարքագծին։ Այնուհետև քպ-ական նույն պատգամավորը նստած տեղից կանգնել է ու քայլել Մհեր Սահակյանի ուղղությամբ։
     Հաշվի առնելով ԱԺ քպ-ական մի շարք պատգամավորների կողմից ընդդիմադիրների նկատմամբ անպատիժ ձևով ֆիզիկական ուժ կիրառելու, նրանց վրա անպատիժ ձևով հարձակվելու հարուստ փորձը՝ Մհեր Սահակյանը գնահատել է իրավիճակը այնպես, որ առկա է Վարդանյանի կողմից իրեն հարվածելու իրական վտանգ և ինքնապաշտպանության նկատառումով նրան հասցրել է մեկ հարված։ Հարվածի արդյունքում վտանգը չեզոքացվել է։
Հայհոյանքներ չեն հնչել, այլ հարվածներ չեն եղել։
    
    
    

Ռուբեն Մելիքյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
445 | 0 | 0
Facebook