-1-
Մի դրա՜խտ էր մեր անցյալը՝
Ես Ադա՜մը, իսկ դո՛ւ Եվա՜ն նրբակիրթ,
…Ասե՜մ, հե՜շտ էր լուռ մնալը՝
Դեմքս հպած ծնկներիդ:
Քո մեջ «Ե՜ս» -ն էր իմ հրդեհվել,
Ի՛մ մեջ այրվո՜ւմ էր քո «Գո» -ն,
Ասես թե մեզ հավերժ հյո՜ւր էր
Պրոմեթև՜սը կրակագող:
Չքնաղ ծունկդ կի՜րք էր բուրում-
Իմ ծնկները դողացնում,
Կո՜ւրծքդ էր - այրող զույգ արևներ
Ձեռքերիս մեջ փողփողում:
Ես քո մարմնի ստրո՜ւկն էի,
Դու՝ իմ լեզվի ստրկուհին
Օրե՜ր էին, անցնո՜ւմ էին՝
Երկու գերի՝ ա՜յր ու կին:
-2-
Մեղավո՜ր չեմ, որ արդեն
Ա՜չքս չունի սրություն,
Տարիների բեռից խամրե՜լ,
Բայց հիշո՜ւմ է պատկերներն այն սրբագույն…
Դու էլ հոգնե՜լ - առաջվա պես առո՛ւյգ չես,
Սպասումներդ՝ խոհանոցի՜ց-պատուհան,
Իսկ հիշո՞ւմ ես թե ինչպե՜ս
Մենք չունեինք սպասումների ժամանակ:
Կյանքը փոխվեց միանգամից՝
Ե՛ս եմ խոսում, իսկ դու լո՜ւռ ես անսովոր,
… Այն ժամանակ վտարվեցինք դրախտից -
Հիմա կյանքից դո՜ւրս ենք մղվում օ՜ր առ օր:
Ծերանո՜ւմ են մեր օրերը
Ու մեզ նմա՜ն ծնում օրե՜ր նորելուկ,
Ծիծաղո՜ւմ ենք՝ ամեն մեծ Բա՜ն
Համարո՜ւմ ենք Մե՜ծ մանրուք:
-3-
Կհիշե՞ք արդյոք դուք ինձ գալիքում,
Ես դա չգիտե՜մ, չե՜մ էլ իմանա,
Չէ՞ որ ամե՜ն ինչ անցնում է կյանքում՝
Անդա՜րձ հեռանում ժամերի նման:
Շատ զգո՜ւյշ ենք խոսում մենք օրվա մասին,
Ասում ենք «անցա՜վ» այլ ո՛չ «մահացավ»,
Ուզում եմ օ՜րս այնքա՜ն երկարի,
Որ ես չտեսնե՜մ վախճանը նրա:
Ամե՜ն բացվող օր ի՜նչ-որ մի օրվա
Յո՜թն է, քառսո՜ւնքը կամ մահվան տարին,
Ամեն օր տեսնում ենք աչքերը մահվան
Եվ դիմանո՜ւմ այդ վշտին ու ցավին:
Կյանքի հետ երբե՜ք կատակ չե՛ն անում,
Ես կատակեցի՜ կյանքի հետ դաժան,
… Կհիշե՞ք արդյոք դուք ինձ գալիքում,
Ես դա չգիտե՜մ, չե՜մ էլ իմանա: