Loading...

Articles

Բռնությամբ ամուսնացած օրիորդի «դաժան» վրեժը

13:47, Wednesday, 29 March, 2023
Բռնությամբ ամուսնացած օրիորդի «դաժան» վրեժը

16-րդ դարի Ֆրանսիայի հարուստ ու անվանի տոհմի մի երիտասարդ ազնվական պոկ չի եկել ոմն գեղեցկուհի օրիորդից՝ ցանկանալով նրա հետ ամուսնանալ: Բայց քանի որ այդ երիտասարդի համբավը նույնիսկ այդ ժամանակներում այնքան էլ բարձր չի եղել, օրիորդը չի ցանկացել նրա հետ ամուսնանալ: Մինչդեռ աղջկա ծնողները, շահեկան վիճակում հայտնվելու ակնկալիքով, պահանջել են, որ ամուսնությունը կայանա:
    
Օրիորդն ստիպված է եղել երիտասարդ ազնվականին խնդրել, որ նա հրաժարվի իրենից: Երիտասարդ ազնվականը, սակայն, չի հարգել օրիորդի խնդրանքը: Ամուսնության նախօրեին երիտասարդն այցելել է իր հարսնացուին ու նկատել է, որ նա շատ տխուր է: Երբ հարցրել է տխրության պատճառը, օրիորդը պատասխանել է, թե քանի որ նա անտեսում է իր խնդրանքը, ապա ինքը հայտարարում է, որ նրան աջ ու ձախ դավաճանելու է:

Ամուսնության հաջորդ իսկ օրից սկսած երիտասարդ հարսնացուն իր սպառնալիքն իրականացրել է ու ոչ մեկին չի մերժել: Իսկ նրա ամուսնուն, որքան էլ զարմանալի թվա, կնոջ պերմանենտ դավաճանություններն ամենևին չեն հուզել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1335 | 0 | 0
Facebook