Loading...

Articles

«Հինգերորդ շարասյուն» հասկացության ծագման մասին

17:43, Saturday, 25 March, 2023
«Հինգերորդ շարասյուն» հասկացության ծագման մասին

«Հինգերորդ շարասյուն» կոչեցյալը մի այնպիսի կազմակերպություն կամ կառույց է, որը մի վայրի (քաղաք, երկիր…) ներսում գործում է հօգուտ թշնամու:

Դա օտար պետության լրտեսական ծառայությունների ցանցն է մի որևէ երկրում:


     Հասկացության ծագումը

Օտար պետությունների լրտեսական ցանցին «Հինգերորդ շարասյուն» անունը տրվել է 1936 թվականին, Իսպանիայում մղվող քաղաքացիական պատերազմի ընթացքում:

Վերոնշյալ տարվա նոյեմբերին ազգայնականները` գեներալ Ֆրանկոյի կողմնակիցները, ռադիոյով հայտարարում են, թե զինվորական հինգ շարասյուն շատ շուտով գրոհելու է մայրաքաղաքի վրա. շարասյուներից չորսը զբաղեցրել են քաղաք տանող չորս ճանապարհները, իսկ հինգերորդը, որ բաղկացած է Ֆրանկոյի՝ Մադրիդի ներսում գտնվող կողմնակիցներից, հանձնառություն ունի նպաստել դեպի Մադրիդ շարժվող չորս շարասյուների քաղաք ներթափանցմանն ու գրոհների հաջողությանը: Դրանից հետո «Հինգերորդ շարասուն» (իսպաներեն` quinta columna, անգլերեն՝ fifth column) արտահայտությունն անմիջապես մտել է խոսակցական լեզվի մեջ` մատնանշելու այն թշնամիներին, որոնք գործում են տվյալ վայրի ներսում (դիվերսիա, լրտեսություն, քարոզչություն, ապակայունացման ուղղված գործողություններ կամ մահափորձեր, ), որպեսզի օժանդակեն հարձակվող հակառակորդներին կամ թշնամիներին:
     Տրոյական ձին ժամանակի հինգերորդ շարասյան դասական օրինակ է:

Մի որևէ երկրում գործող օտարերկրյա լրտեսական ծառայությունը նույնպես համարվում է «հինգերորդ շարասյուն»:

Ներկայում զուգահեռաբար գործածվում է նաև «ներքին թշնամի» արտահայտությունը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
839 | 0 | 0
Facebook