Loading...

Articles

Ու աշխարհն է լո՜ւռ…

10:18, Wednesday, 11 October, 2023
Ու աշխարհն է լո՜ւռ…
    
    
Լեզո՜ւ…
Ցանկացած լեզվով կարող ես
Գրե՛լ,
Պատմե՛լ,
Համոզե՜լ,
ինչպես զոհվեցին Ռոմեո՛ն,
Ջուլիե՜տը,
ինչպես սաստեցին հողամաղացներին
Սանչո՛ն,
Ասպե՜տը,
Ցանկացած լեզվով կարող ես
Գրե՛լ,
թե ինչպե՞ս էր հոր ուրվականի հետ
խոսում - զրուցում
ազնիվ Հա՜մլետը…
Այդ լեզուներով կարո՞ղ ես գրել
ի՞նչպես խենթացավ սուրբ Վարդապետը,
թե՞ ինչպես Աստծո աչքերի առաջ,
առանց պատանքի հողին խառնվեց.
Հո՜ւյսը,
Հավա՜տը,
Սե՜րը:
Ո՞ր լեզվով կարող ես գրե՛լ,
բացատրել,
թե բնությունն ինչպես էր
սարսա՛փ կուլ տվել,
աչքե՛րը չռել…
ի՞նչպես էր հույսը ձգված հյուսիսին
սառե՜լ, մնացե՜լ…
հավատը ուղղված դեպի արևմոտք՝
ճաքե՜լ, չորացե՜լ,
Ո՞ր լեզվով կարող ես գրե՛լ, բացատրել,
…Հողը ի՞նչպես էր արյունով ջրվել –
… Սուրը դարձել էր խաչ -
Անտեր ընկել էր թշնամու առաջ…
Լռությունը իր ծնկները ծալել -
Բերանն է խոթել…
… Ինչո՞ւ լաց չկա…
Շուրջը ցնո՜րք է… ու
Աշխարհն է լո՜ւռ…
Աշխարհը լափում է ցա՜վ…
Խմում է արյո՜ւն…
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
334 | 0 | 0
Facebook