Loading...

Articles

Ո՞վ է իրավացի՝ թագավո՞րը, թե՞ իր խորհրդականը

20:34, Thursday, 16 March, 2023
Ո՞վ է իրավացի՝ թագավո՞րը, թե՞ իր խորհրդականը

Հին Հունաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Էպիրոս երկրամասում կազմավորված պետության թագավոր Պյուռհոսը (մ.թ.ա. 307 – 302 և 296 – 273 թթ.), երբ նախապատրաստվել է արշավանք սկսել դեպի Իտալիա, նրա խորհրդական Կինեոսը հարցրել է.

-Եթե աստված մեզ հաղթանակ պարգևի, մեզ ի՞նչ կտա այդ հաղթանակը:

Պյուռհոսը պատասխանել է.

-Եթե մենք հաղթենք հռոմեացիներին, ապա Իտալիայի ոչ մի քաղաք մեզ չի կարողանա դիմադրել:

-Արքա, երբ մենք տիրենք Իտալիային, ի՞նչ ենք անելու, - հարցրել է Կինեոսը:

Պյուռհոսը պատասխանել է.

-Այնտեղից ծաղկուն ու բազմամարդ Սիցիլիա ընդամենը մեկ քայլ է:

-Կնշանակի, Սիցիլիան գրավելով, մենք կավարտե՞նք արշավանքը, - հարցրել է Կինեոսը:

Պյուռոսն առարկել է.

-Եթե աստված մեզ հաջողություն ու հաղթանակ առաքի, ինչպե՞ս կարելի է Աֆրիկա՝ Կարթագենի վրա չգնալ, եթե Սիցիլիայից այնտեղ ձեռքդ մեկնես՝ կհասնի:

-Երբ դա էլ գլուխ գա, այդժամ ի՞նչ ենք անելու:

Պյոռհոսը ժպտալով պատասխանել է.

-Հարգելիս, այդ ժամանակ լիուլի ազատ ժամանակ ենք ունենալու ամենօրյա խնջույքների ու հաճելի զրույցների համար:

Այստեղ Կինեոսը կտրել է թագավորի խոսքն ու հարցրել.

-Բայց հիմա ի՞նչն է մեզ խանգարում, եթե ցանկանանք, խրախճանել և հանգստի ժամանակ զրուցել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
582 | 0 | 0
Facebook