Loading...

Articles

Սատանայի հետ պայմանագիրը. «…մարդն արագ հարստանալ կարող է չար ուժի հետ համագործակցելով միայն»

17:31, Monday, 13 March, 2023
Սատանայի հետ պայմանագիրը. «…մարդն արագ հարստանալ կարող է չար ուժի հետ համագործակցելով միայն»

Ինչպես մկրտությունն է Աստծու հետ պայմանագիր (ուխտ) հանդիսանում, այդպես էլ կախարդական ձեռնադրում է ենթադրում պայմանագրի ստորագրում Սատանայի հետ: Քրիստոնեական դիվաբանությունը մերժում է «սև» և «սպիտակ» վհուկների տարբերակումը, քանի որ երկու դեպքում էլ տեղի է ունենում Չարի հետ դաշինքի հաստատում: Սատանայի հետ պայմանագրերը «վհուկների որս» -ի կազմակերպիչների հիվանդագին երևակայության արգասիքներ չեն եղել: Միջնադարի պատմության գիտակներին հայտնի են այդպիսի համաձայնագրերի նախադեպեր: Միջնադարյան Ռուսաստանում հոգին դևին ծախած անձինք պայմանագրի տեքստն արյամբ են հաստատել ու նետել են հորձանուտը: Սատանայի հետ ուխտը ինքնակոչություն է նշանակել, քանի որ մկրտությանժամանակ տրված անունից հրաժարումն անկարելի է համարվել, և պատահական չէ, որ այդ ինքնակոչերին «կախարդ» են անվանել:

Ինկվիզիցիոն դատավարությունների ժամանակ վհուկներին մեղադրել են ոչ թե նրա համար, որ նրանք վնասել են մարդկանց, այլ նրա համար, որ շփվել են դևի հետ: Եթե նույնիսկ վհուկը ոչ թե վնաս, այլ՝ օգուտ է տվել, միևնույն է, նա դատապարտվել է, քանի որ մերժել է Աստծուն և ընդունել է նրա թշնամու օրենքը:

Ընդարձակ մեկնաբանության դեպքում (դա արել են միջնադարյան նշանավոր աստվածաբաններ Ավգուստինոս Երանելին և Որոգինեսը) ցանկացած կանխասացություն, գուշակություն, ծես համարվել է սատանայի հետ պայմանավորվածության արդյունք: «Բոլոր սնահավատությունները, - հայտարարել է Ավգուստինոսը, - աճում են դևերի և մարդկանց գարշելի դաշինքից, աճում են դավաճանական բարեկամության անբարոյական պայմանագրից»: Հետագայում սատանայի հետ պայմանագիրը նկարագրել է Թովմա Աքվինացին: Պաշտոնական տեսությունն այն մասին, որ ցանկացած կախարդություն ներառում է դևի հետ դաշինք, հաստատվել է 1398 թվականին, Փարիզի համալսարանի կողմից: «Հոգին սատանային» ծախելու մասին առասպելները միջնադարյան ժողովրդական ֆոլկլորի կարևոր բաղկացուցիչն են եղել: Լայն տարածում է ունեցել Թեոֆիլուսի և սատանայի միջև՝ արյամբ ստորագրված պայմանագրի մասին հնավանդ պատմությունը: Սատանայի հետ պայմանագրի սյուժեն անմահացրել է Ֆաուստի մասին առասպելը:

Դևաբանների պատկերացմամբ՝ սատանայի հետ պայմանագիր կնքելու ծեսը մի քանի պարտադիր բաղադրիչ է պարունակել: : Պայնամագիր կնքող անձը հնազանդություն է հայտնել «խավարի իշխան» -ին՝ համբուրելով նրա հետույքը: Տվյալ արարողության ժամանակ «խավարի իշխան» -ի դերը կատարել են այծը կամ դոդոշը: «Արքայադուստ գորտ» -ի մասին հեքիաթն այդ արարողության այլաբանական դրսևորումներից մեկն է: Նորադարձները կատարել են «խաչի անարգում» կոչվող ծեսը, որն արտահայտվել է Խաչելության վրա թքելով և անարգման այլ գործողություններ կատարելով: Սատանայի նորընծա ծառաները կատարել են յուղով օծում, հայտարարել են կնքահորից ու կնքամորից հրաժարում, որոնց փոխարեն նրանց դաստիարակներ են նշանակվել դևերը: Սատանային հավատարմության երդմնակալությունը մոգական շրջանի մեջ է տեղի ունեցել, և այդ ընթացքում երդվողին տրվել է հագուստի ծվեն կամ մազափունջ: Արարողության ժամանակ սպանվել է դեռ երեք տարեկան չդարձած երեխան, և նորընծան հատուկ անոթով խմել է նրա արյունը: Նորընծան նաև իր տիրոջը սև գույնի ծաղիկ է նվիրել: Նա նաև երդվել է երբեք հաղորդություն չընդունել և օրհնված ջուր չխմել: Պայմանագիրն հաստատվել է կամ գրվել նորընծայի ձախ ձեռքից վերցված արյամբ: Ծեսի ամբողջ ընթացքը քրիստոնեական մկրտության պատճենումն է: Պայմանագիրը դևի վրա պարտականություն է դրել ամեն կերպ աջակցել «Սատանայի սինագոգ» -ի ներկայացուցիչներին իրենց երկրային կյանքի ամբողջ ընթացքում, որի դիմաց իրեն են տրամադրվելու նրա հոգին և մարմինը մահվանից հետո: Ուկրաինացի գյուղացիների համոզմամբ մարդն արագ հարստանալ կարող է միայն չար ուժի հետ համագործակցելով: Հատկանշական է, որ այդպիսի հարուստներին ժողովուրդը «ֆարմազոն» (ասել է թե՝ «ֆրանկմասոն») է անվանել: Տաճարականների վերաբերյալ բացահայտումներն Արևմուտքում և հրեաների նկատմամբ դատավարությունները պարունակում են վերը նշված հակամտրտության բաղադրիչները:

1676 թվականին Իտալիայի Պիներոլո քաղաքի բնակիչ մի ազնվական հետևյալ պայմանագիրն է կնքել սատանայի հետ:

1. Լյուցիֆեր, դու պարտավոր ես ինձ համար ձեռք բերել 100 հազար ֆունտ:

2. Դու ամեն ամսվա առաջին երեքշաբթի օրն իմ տուն ես բերելու 1000 ֆունտ:

3. Դու բերելու ես շրջանառության մեջ գտնվող ոսկյա դրամներ՝ այնպիսի որակի, որպեսզի ոչ միայն ես, այլև բոլոր նրանք, ում ես կցանկանամ դրանցից մի քիչ տալ, կարողանան դրանցով գնումներ կատարել:

4. Վերհիշյալ դրամները կեղծ չպիտի լինեն, ուրիշների ձեռքը տալիս չպիտի անհետանան ու չպիտի քար կամ քարածուխ դառնան: Դրանք պետք է բոլոր երկրներում օրինական ճանաչվեն:

5. Եթե ես մեծ գումարի կարիք ունենամ, անկախ նրանից, թե երբ է դրա կարիքը զգացվել և ինչի համար է այն ինձ անհրաժեշտ, դու պարտավոր ես ինձ ցույց տալ թաքնված գանձերի տեղը: Եթե ես գնամ այնտեղ, որտեղ դրանք թաքցված են, դու պարտավոր ես դրանք իմ ձեռքը տալ այնպես, որ ես չվնասվեմ՝ որտեղ էլ գտնվելիս լինեմ այդ ժամանակ, որպեսզի կարողանամ դրանք տնօրինել իմ ցանկություններին և պահանջներին համապատասխան:

6. Դու պարտավոր ես իմ մարմնին ու վերջույթներին որևէ վնաս չպատճառել ու չանել մի այնպիսի բան, որը կվնասի իմ առողջությանը ու պիտի 50 տարի պաշտպանես ինձ մարդկային բոլոր հիվանդություններից ու վնասվածքներից:

7. Իսկ եթե, չնայած իմ սպասումներին, ես հիվանդանամ, դու պետք է ինձ ապահովես ստուգված դեղերով, որպեսզի օգնես ինձ հնարավորինս արագ վերականգնել իմ նախկին լավ ինքնազգացողությունը:

8. Մեր պայմանագիրը սկսում է գործել 1676 թվականի…ամսի այս օրից և ավարտվում է 1727 թվականի այս նույն օրը: Դու իրավունք չունես գաղտնաբար փոխել այդ ժամկետը և տեղաշարժել հատուցման ժամը (ինչպես սովոր ես անել):
     (շարունակելի)


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1009 | 0 | 0
Facebook