Loading...

Articles

Зимний вечер Ձմեռվա իրիկունը

18:38, Monday, 18 September, 2023
Зимний вечер Ձմեռվա իրիկունը
    
    
    

ՖԲ-ն կեղտը բերա՜նն առնում,

Բարբաջո՜ւմ է անկապ բան,

Մին` լրբի պես լա՜ց է լինում,

Մին` ոռնո՜ւմ է զերթ գազան:


    

Մին` անգրագետ մտքերի պե՜ս,

Աղմըկո՜ւմ է ստատուսում,

Մին` ուշացած հաղորդման պե՜ս,

Ժապավենին երևում:


    

Մեր էջերը, աղքա՜տ ու սին,

Ե՛վ մթին են, և՛ տըխուր.

- Ի՞նչ ես նստել պատի տակին,

ՖԲ ընկեր, էդպես լուռ:


    

Հոգնե՞լ ես դու լրահոսի

Ոռնոցների՜ց խելագար,

Թե՞ նիրհո՜ւմ ես նոութբուքի

Բըզզոցի տակ միալար:


    

Արի գրե՜նք, ՖԲ ընկե՜ր

Իմ ֆեյսբուքյան օրերի,

Կամ ուզո՞ւմ ես նկարդ բեր,

Նկարով լա՜վ կըլինի:


    

Մեկը գո՜ղ է, մեկը՝ պոետ,

Մեկը տաղա՜նդ կամ հանճար,

Մե՜կն էլ անուս քաղաքագետ

(Մարդու լայքն է միշտ անմահ)


    

Գրե՜նք, խառնե՜նք գյուղ ու քաղաք,

Կյանքից գրենք էն ափի՜,

Գրենք, ո՞նց են մեր կանայք

ՖԲ մտնում մինչ արփին:


    

ՖԲ-ն կեղտը բերա՜նն առնում,

Բարբաջո՜ւմ է անկապ բան,

Մին` լրբի պես լա՜ց է լինում,

Մին` ոռնում է զերթ գազան:


    

Ա՜նց ենք կենում…բայց ՖԲ-ի

Գո՜րծն է խոսվում լա՜վ ու վատ.

Երանի՝ ո՛վ ՖԲ մտնի՜

Ու մա՜րդ մնա անարատ։


    

խմբագիր Ս.Ումառ-Հարությունյան

թարգմանիչ՝ Հովհաննես Թումանյան (ռուսերենից)

հեղինակ՝ Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկին


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1062 | 0 | 0
Facebook